RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1243, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀՈՍԱՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ՉԷ՞

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հոսանքի սակագնի` արդեն հաստատ բարձրացման վերաբերյալ հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Ներկայացնում ենք դրանք` ըստ ժամանակացույցի: Նախ, առաջինն ինչ ասաց էներգետիկայի նախարարը հոսանքի գնի հնարավոր բարձրացման մասին` «Դե մի կերպ կմուծեն էլի (սպառողները` հոսանքի վճարումները)»: Հետո նախարար Զախարյանը, ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության հրավիրած փակ քննարկումից դուրս եկավ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի հետեւից, եւ քանի որ Բիբինը լրագրողների ոչ մի հարցին չէր պատասխանել, այլ վերջիններիս հրելով հեռացել էր, Զախարյանն ասաց. «Դե, եթե Բիբինը բան չի ասում, ես էլ ի՞նչ ասեմ»:

Եւ վերջապես, երբ արդեն պարզ դարձավ, որ հոսանքի սակագինը բարձրանալու է, Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ իր, իր ընտանիքի եւ ընկերների համար եւս դա հաճելի բան չէ:

Տրամաբանում ենք, որ կա՛մ հոսանքը էներգետիկայի հետ ամենեւին էլ կապ չունի, կա՛մ էներգետիկայի նախարարը ոլորտում լիարժեք վերահսկողություն չունի, կամ էլ պարոն Զախարյանը գիտի, որ նախարար է, բայց չգիտի, թե ինչի նախարար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ