RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1091, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՊԱՊԻՆԸ` ՊՈՒՏԻՆԻՆ, ՊՈՒՏԻՆԻՆԸ` ՊԱՊԻՆ

Իտալիայում եւ Վատիկանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անցած չորեքշաբթի օրը Վատիկանի իր նստավայրում ընդունեց Ֆրանցիսկոս Պապը: Պուտինը կաթոլիկների հովվապետի մոտ ձեռնունայն չէր գնացել եւ Պապին է նվիրել Քրիստոս Ամենափրկիչ տաճարի պատկերով պաննո եւ Ուղղափառ հանրագիտարանի...մի քանի հատորը միայն: Պապն իր հերթին Պուտինին նվիրել է մեդալիոն` խաղաղության հրեշտակի պատկերով:

Նշենք նաեւ, որ ՌԴ նախագահը Պապի հետ հանդիպման էր գնացել` 17 րոպե ուշացումով: Ըստ պաշտոնական պարզաբանման (որը հնչել է Կրեմլից) ուշացման պատճառը` ավելի վաղ Պուտինի Միլանում ունեցած հանդիպումների ձգձգումը եւ ճանապարհների խցանումներն են եղել: Չի բացառվում, որ իրականում ուշացման պատճառը եղել է այն, որ Պուտինը կորցրել է Ուղղափառ հանրագիտարանի մյուս հատորները, որոնք, կարծում ենք, ամբողջությամբ էր բերել Պապին, սակայն որոնումներն ապարդյուն են անցել: Մյուս կողմից` հնարավոր է, որ եթե Պուտինը ժամանակին հասներ հանդիպմանը, Պապը ոչ թե նրան խաղաղության հրեշտակի պատկերով մեդալիոն նվիրեր,կամ դրան զուգահեռ փոքր ինչ խոսեր խաղաղության եւ դրա կարեւորության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ