RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1060, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԴԺՀ-Ն ԵՎ ԼԺՀ-Ն ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԻԱՆԱԼ ՌԴ-ԻՆ

Պ. Ք.

Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները հունիսի 10-ին որոշեցին հետ կանչել դրանից երկու օր առաջ Շփման խմբին իրենց ուղարկած Ուկրաինայի սահմանադրության լրացումները եւ ուղղումները, որոնցում խոսվում է Ղրիմի եւ Սեւաստոպոլի մասին: Այդ մասին հաղորդում է Դոնեցկի լրատվական գործակալությունը:

«ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն Ղրիմը համարում են Ռուսաստանի մաս: Ավելին, մեր երկու հանրապետությունները կուզենային մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ», ասվում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շփման խմբում ԴԺՀ եւ ԼԺՀ լիազոր ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինի եւ Վլադիսլավ Դեյնեգոյի հայտարարության մեջ:

Նրանք նշել են, որ Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունները պետք է ինքնորոշվեն Մինսկի համաձայնագրերի շրջանակներում: «Ուզում ենք ընդգծել, որ մեր դաշնակից Ռուսաստանը պաշտպանում է այդ համաձայնագրերը: Դրանցով անհրաժեշտ է որոշել Դոնբասի կարգավիճակը հենց Ուկրաինայի սահմանադրության ուղղումների միջոցով: Այդ սահմանադրության մեջ կան Ղրիմին վերաբերող հոդվածներ», ասվում է փաստաթղթում:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ լիազոր ներկայացուցիչները ուժի մեջ են թողնում մյուս ուղղումները եւ Կիեւին առաջարկում են «անհապաղ» ընդունել դրանք:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ղրիմը չի հանդիսանում եւ չի կարող հանդիսանալ Մինսկի բանակցությունների առարկա: Ղրիմի եւ Սեւաստոպոլի անունները պարունակող ուղղումները հետ են կանչվում «ապագայում շահարկումներից խուսափելու նպատակով»:

Ավելի վաղՙ երկուշաբթի օրը, ԵԱՀԿ ներկայացուցչին Դոնբասի ուղարկած սահմանադրական ուղղումների փաստաթղթերում Ղրիմն ու Սեւաստոպոլը, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը նշվել էին որպես Ուկրաինայի տարածքային միավորներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ