RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1072, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱԼՅԱՍԿԱՅԻ ԵՎ ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ ԲՆԻԿՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՆՔՆՈՐՈՇՎԵԼ

Պ. Ք.

Ալյասկայի եւ Հավայան կղզիների բնիկ ժողովուրդները ՄԱԿ-ին դիմել են իրենց ինքնորոշման իրավունքն ապահովելու խնդրանքով: Ժնեւում ՄԱԿ-ի նստաշրջանում օրերս հրապարակված այդ հայտարարության մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «1959 թ. ԱՄՆ-ը Ալյասկայի եւ Հավայների տարածքները կլանեց խաբեության, ՄԱԿ-ի մանդատի ու սկզբունքների եւ ինքնորոշման պրոցեսի կանխամտածված խախտման միջոցով»:

Ալյասկայի եւ Հավայան կղզիների ներկայացուցիչներ Ռոնալդ Բառնսը եւ Լեոն Սիուն պարզաբանում են, որ 1867 թ. Ալյասկան ԱՄՆ-ին վաճառելու գործարքը Վաշինգտոնին չէր փոխանցում թերակզղու նկատմամբ ինքնիշխանության իրավունք, իսկ ԱՄՆ-ի 1893 թ. ներխուժումը Հավայան կղզիներ իրականացվել է ի խախտումն միջազգային իրավունքի եւ երկկողմ պայմանագրերի:

«Ալյասկա-Հավայներ դաշինք հանուն ինքնորոշման» համատեղ աշխատանքային խմբի ներկայացուցիչ Լեոն Սիուն հայտարարել է. «Մեր մշակույթը ճնշվում է: Վաշինգտոնի գործողություններն ուղղված են ոչ միայն մեր մշակույթի, այլեւ մոլորակի խաղաղության դեմ, քանի որ Հավայան կղզիներում է գտնվում «Փեռլ-Հարբոր» ռազմակայանը: Զորավարժությունների ժամանակ աղտոտվում են մեր հողն ու ջուրը: Դրա հետեւանքով մարդիկ հիվանդանում են: Դա չարաշահում է մեր հողի եւ ժողովրդի նկատմամբ: Մենք չենք ուզում լինել ռազմական մեքենայի մի մասը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ