RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1048, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՎՃԱՐԱՅԻՆ 50 ՏԵՐՄԻՆԱԼՙ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ դուստր ընկերությունըՙ ՄոբիԴրամ-ը, ավարտել են համատեղ նախագծերից մեկիՙ վճարային տերմինալների միջոցով ինքնասպասարկման ծառայությունների մատուցման ծրագրի առաջին փուլը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրվել է վճարային 50 տերմինալ: Դրանցից 23-ը սպասարկելու են մայրաքաղաքի, իսկ 27-ըՙ մարզերի բնակիչներինՙ ընդգրկելով Հայաստանի ամբողջ տարածքը:

Նախագծի հիմնական նպատակը սպասարկման որակի բարելավումն է. հաճախորդներին նոր գործիքներ տրամադրելովՙ էականորեն նվազում է գործարքի ժամանակը: Տեղադրված տերմինալների միջոցով հաճախորդը կարող է վճարել բջջային կապի ծառայությունների, կոմունալ ծախսերի, արբանյակային եւ կաբելային հեռուստատեսության եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց: Վճարային տերմինալների օգնությամբ հնարավոր է նաեւ համալրել ՄոբիԴրամ բջջային դրամապանակը: Մատուցվող ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է:

«Տեխնիկայի հնարավորությունը կարիքներին ծառայեցնելը հզոր գործիք է: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր դուստր ընկերությանՙ ՄոբիԴրամի հետ, ձգտում է արագ արձագանքել հաճախորդների պահանջներին: Ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի մեր հայրենակիցներին նոր լուծումներ առաջարկելը, սպասարկման բարձր որակ եւ հարմարավետ պայմաններ ապահովելը եղել եւ մնում են մեր ուշադրության կենտրոնում: ՄոբիԴրամը թույլ է տալիս որպես այդպիսի տարբերակ օգտագործել եւ՛ բջջային հեռախոսը, եւ՛ առաջարկվող տերմինալը: Ի՞նչ կտա դա հաճախորդին. ժամանակի խնայողություն, ֆինանսական միջոցները կառավարելու հմտություն, անհրաժեշտ գործարքներն իրեն հարմար ժամանակահատվածում եւ վայրում իրականացնելու պարզ մեխանիզմ եւ այլն: Անակնկալները շարունակական են լինելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՄոբիԴրամի վճարային բոլոր տերմինալները հագեցած են սենսորային էկրանով եւ պարզ ինտերֆեյսով, ինչը թույլ է տալիս հաճախորդին առանց լրացուցիչ գիտելիքների եւ հմտություններիՙ օգտվել մատուցվող ծառայություններից: ՄոբիԴրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու են հարմարավետ լուծումներ առաջարկել իրենց հաճախորդներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ