RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 978, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` «ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Երեւանի` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ պատանի երաժիշտ-կատարողների` «Նոր անուններ» միջազգային 5-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: Միջոցառման ընթացքում պատանի երաժիշտները հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետՙ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Ավստրալիայի եւ Վրաստանի մինչեւ 18 տարեկան չորս տասնյակից ավելի շնորհալի երաժիշտներՙ միջազգային եւ հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

«Փառատոնի անունը` «Նոր անուններ», արդեն իսկ խոսուն է. արվեստի ցանկացած ճյուղի կենսունակությունը պայմանավորված է սերնդափոխության ապահովմամբ, նոր անունների բացահայտմամբ, քաջալերմամբ եւ աջակցմամբ: Դասական երաժշտության աշխարհում առաջին քայլերն անելն իր դժվարություններն ունի նույնիսկ ամենաօժտված պատանիների համար: Անհրաժեշտ է հարթակ, որտեղ նրանք կկարողանան աշխարհին ներկայացնել իրենց տաղանդը եւ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը: Այս փառատոնը հենց այդպիսի հարթակներից է. այստեղ տարբեր երկրների բազմաթիվ պատանի երաժիշտներ մեծ բեմ դուրս գալու, միմյանց հետ շփվելու, նոր փորձ ձեռք բերելու, մասնագիտական հմտությունները հղկելու հնարավորություն են ստանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը սիրով է աջակցում այս հրաշալի նախաձեռնության իրականացմանը»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Փառատոնը նախաձեռնել եւ կազմակերպում է Հայաստանիՙ «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան): Այն կանցկացվի Երեւանում` 2015թ. մայիսի 28-ից 31-ը: Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաեւՙ ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ (գեղ. ղեկավար եւ գլխ. դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) եւ Հայաստանի պետական կամերային (գեղ. ղեկավար եւ գլխ. դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) նվագախմբերի աջակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ