RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խոր ցավով տեղեկացանք ամերիկահայ հայտնի գործարար, մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մահվան մասին:

Անգնահատելի է Քըրքորյանի ավանդը մայր Հայրենիքին ցուցաբերած օգնության, պետական եւ մարդասիրական բազմաթիվ ծրագրերին աջակցության եւ իրագործման հարցում: Սպիտակի երկրաշարժից հետո եւ շրջափակման տարիներին բարերարը մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին: Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր հսկայական միջոցներ է տրամադրել Հայաստանինՙ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար:

Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, անձամբ իմ անունից խորին ցավակցություններ եմ հայտնում մեծ բարերարի հարազատներին, մերձավորներին, ողջ հայ ժողովրդին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ