RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1115, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 2

«Չ»ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կառավարության երեկվա նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից 985մլն դրամ հատկացնել` Վազգեն Սարգսյան փողոցում կառավարության վերակառուցված 3-րդ մասնաշենքը կահավորելու համար:

Իսկ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է մեկ այլ որոշման նախագիծ, որով նախատեսվում է նույն` կառավարության պահուստային ֆոնդից 27մլն դրամ հատկացնել` Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` թանաք ձեռք բերելու նպատակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, գյուղնախարար Սերգո Կարապետյանն էր պահուստային ֆոնդից խնդրել 15մլն դրամ` Ջերմուկի մոծակների դեմ պայքարելու համար: Ի դեպ, կառավարության վերակառուցված 3-րդ մասնաշենքում, կահավորումից բացի, մոծակների խնդիր չկա՞: Կարելի է, օրինակ, կլոր 1մլրդ դրամ դուրս գրել, որից` 985մլն-ն, ինչպես նախատեսվում է` կահավորման, իսկ 15մլն-ն` շենքում մոծակների դեմ պայքարի:

Մնում է խնդրել Ադրբեջանին, որպեսզի հանկարծ պատերազմը չվերսկսի, քանի որ մենք կառավարության պահուստային ֆոնդը ամենեւին էլ` այդ օրերի համար չենք պահում:

Ավելի լավ

Ռուսաստանում վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն` ռուսաստանցիների 22 տոկոսը, պարզվում է, երբեք ոչինչ չի լսել Հայոց ցեղասպանության մասին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Դումայի մակարդակով 1995-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ինչ վերաբերում է շուրջ 150մլն ՌԴ քաղաքացիների 22 տոկոսին, ապա հաշվի առնելով, որ մենք անձնապես նրանց չենք ճանաչում, գուցե ավելի լա՞վ, որ նրանք Ցեղասպանության մասին ոչինչ չեն լսել:

Ամերիկացիների մեծամասնությունն էլ լսել է, հետո ի՞նչ:

Պինգվինն է՞լ հայ էր

Թբիլիսիի ողբերգական ջրհեղեղի հետեւանքով այդ քաղաքի կենդանաբանական այգուց դուրս եկած պինգվիններից մեկը անցել էր Քուռ գետը եւ գետի հոսանքով հասել Ադրբեջան: Նրան նկատել էին վրաց-ադրբեջանական սահմանին, Կարմիր կամրջի մոտ:

Վրաստանից հատուկ խումբ էր մեկնել Ադրբեջանՙ պինգվինին հետ վերադարձնելու նպատակով, սակայն խումբը վերադարձել է ձեռնունայն, հայտարարելով, որ` «Մեր աշխատակիցները մեկնել են դեպքի վայր, ուսումնասիրել տարածքը, սակայն ցավոք սրտի պինգվինին հայտնաբերել չի հաջողվել»:

Ենթադրում ենք, որ ադրբեջանցի սահմանապահները շփոթել են նախ` վրաց-ադրբեջանական սահմանը հայ-ադրբեջանականի հետ, ապա եւ պինգվինին` հայի հետ, դիտարկելով թռչունին որպես հայ դիվերսանտ եւ կրակ բացելով նրա ուղղությամբ:

Հակառակ պարագայում` բա ո՞ւր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ