RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1059, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՀՄԵԴ ԻՆՍԵԼ. «ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ»

Պ. Ք.

Ֆրանսիական «Դեկուվերտ» հրատարակչությունում լույս է տեսել թուրք ազատախոհ մտավորական Ահմեդ Ինսելի «Էրդողանի նոր Թուրքիան» աշխատությունը: «Ֆրանս-Արմենի» ամսագիրը հիշեցնում է, որ Ինսելը ավելի վաղ Միշել Մարիանի հետ մեկտեղ գրել էր «Երկխոսություն հայկական տաբուի շուրջ» գիրքը: Վերոհիշյալ աշխատության թեման ժամանակակից Թուրքիայի պատմությունն է: Ահմեդ Ինսելը հայերից ներողություն խնդրելու կոչի տակ ստորագրած թուրք մտավորականներից մեկն է: «Էրդողանի նոր Թուրքիան» աշխատության մեջ նա փորձում է բացատրել վերջին 13 տարիներին Թուրքիայում իշխող Էրդողանի իսլամիստական կուսակցության (AKP) հաջողության պատճառները: Քաղաքացիական հասարակության ջատագով Ահմեդ Ինսելը 2000-ականների սկզբներին որոշակի հույսեր էր կապել AKP-ի հետՙ ակնկալելով, թե Էրդողանի կառավարությունը կմեղմացնի երկրում մի քանի տասնամյակ իշխած զինվորական-քեմալական վարչակարգի կապանքները: Հեղինակը գրում է 2000-ականների «պասսիվ հեղափոխության», AKP-ի հաջողությանը նպաստած ամբոխավարության, երկրի ֆինանսական վիճակի բարելավման, քաղաքական կյանքի կայունացման մասին: Քաղաքական այդ ռազմավարությունն արդարացրեց իրեն, չնայած կաշառակերության բազմաթիվ սկանդալներին: Սակայն սկզբնական շրջանի սոցիալ-քաղաքական ազատականացումը տեղը զիջեց միահեծանությանը եւ բռնարարքներին: 2015 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին լույս տեսած աշխատությունը լուսաբանում է AKP-ի իշխանության տարիներին քաղաքական եւ տնտեսական ոլորտներում տեղի ունեցած փոխակերպումները: Իր սերնդի հույսերն ու հուսախաբությունները վկայակոչելովՙ հեղինակն անդրադառնում է օսմանյան վարչակարգի ժամանակներից մինչեւ օրս Թուրքիայում տիրապետող միահեծանության համախտանիշի արմատներին: Նրա կարծիքով, թուրքական հասարակությունը մշտապես տարուբերվել է սոցիալ-քաղաքական ինքնությունը կորցնելու վախի եւ ժամանակակից աշխարհին լիովին հարելու ցանկության միջեւ: AKP-ի նախկին ղեկավարները նշում են, որ մշտական տարբերություն կա ժողովրդավարության սկզբնական եւ մերօրյա ընկալումների միջեւ: Սկզբնական շրջանում AKP-ն լայն կոալիցիա էր, որը միավորում էր քեմալական պետության միահեծանությունից տուժած ուժերի մեծամասնությանը: Սակայն ճնշման ու հալածանքի գործոնների վերանալուն պես ի հայտ եկավ եւ հետզհետե ուժեղացավ հենց AKP-ի միահեծանությունը: Այլ կերպ ասած, Էրդողանի իբր ժողովրդավարական բնույթի կուսակցությունը իրականում թուրքական պետության մշտական միահեծանության բաղկացուցիչ մասն է: Քեմալականներին իշխանությունից հեռացնելովՙ Էրդողանի «չափավոր իսլամիստները» չկատարեցին իշխանության կառույցների հիմնարար փոփոխություններ. նրանք սոսկ հնարավորինս ազատվեցին դրա աշխարհիկ պաճուճանքից: Հեղինակը սրանով է բացատրում այն փաստը, որ նախագահ Էրդողանը ժողովրդավարությունը ընկալում է լոկ որպես բնակչության մեծամասնությունը կազմող սուննիների վրա ճնշումը դադարեցնելու միջոց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ