RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



Տեղադրվել է` 2015-06-25 23:27:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1479, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ՏԱՌԱՊՅԱԼՆԵՐԻ ՃԻՉԸ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ

Հ. Ծ.

Ֆրեզնոյի հայկական թանգարանը անգլերեն եւ ռուսերեն լեզուներով լույս է ընծայել «Տառապյալների ճիչը» խորագրով էլեկտրոնային գիրքը, որը պարունակում է 1915-1918 թվերին սով, բռնագաղթ, սպանություն եւ վայրագություն տեսած մարդկանց ավելի քան 300 նամակները հասցեագրված իրենց հարազատներին եւ ընկերներին աշխարհի տարբեր վայրերում:

Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, նախագծի հեղինակն է դոկտ. Աբրահամ Տերյանը, ով նաեւ Փարիզում հրատարակված գրքի հայերեն բնագիրն է հայտնաբերել եւ Ֆրեզնոյի հայկական թանգարանին նվիրել տարբեր լեզուներով թարգմանելու համար: «Դա կլինի մեր նպաստը ցեղասպանության հարյուրամյակի հիշատակությունների առթիվ», ասել է նա:

«Հուզիչ փորձառություն էր կարդալ այդ սրտաճմլիկ նամակները ականատեսների, որոնք անցել են տառապանքի այդ ամբողջ ճանապարհը», նշել է հայկական թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Տեր-Սիմոնյանը, եւ խորին շնորհակալությունները հայտնել թարգմանիչներին, որոնց թվումեն եղել Կարո Խաչիկյանը, Մարի Հելեն Հյուսենը, Մարգարիտ Հազարպետյանը, Ալեքս Մկքինզին եւ Իրինա Միրզախանյան-Բաբայանը: Գրքի նախաբանը գրել է վաղամեռիկ Ռոջեր Թաթարյանը «Յունայդտիդ պրես ինտերնեշնլի» նախկին խմբագիրը, ում հայրը ժամանակին ստացել է նման նամակներՙ ցնցող նկարագրություններով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ