RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
2020-11-28 22:33:07Սամվել Ալեքսանյանը ֆեյքրի ֆաբրիկայի համակարգիչները տեղափոխել է
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1659, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցներ

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվեց 2015թ. եւս մեկ դպրոցական ծրագիրՙ «Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր», որը հնարավորություն ընձեռեց շուրջ 100 թեքեյանցի աշակերտների եւ նրանց ուղեկցող ուսուցիչներին այցելելու մեր հայրենիքի պատմամշակութային կենտրոններ: Հայաստանի թեքեյանցի դպրոցականների համար կազմակերպվեց այցելություն «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» եւ «Մայր Հայաստան զինվորական թանգարան», իսկ Արցախի աշակերտները եղան Շուշիում եւ Գանձասարում:

Ծրագրով նախատեսված առաջին այցելությունը եղավ «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ», որտեղ Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբիի թեքեյանցիները մտերմիկ եւ ջերմ հանդիպում ունեցան. «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում շատերն արդեն միմյանց ծանոթ էին եւ հարազատ:

Նորաբաց թանգարանը առաջին իսկ վայրկյանից գրավեց այցելուներին: Կոմիտասի ձայնը բարի լույսի նման տարածվեց աշակերտների մեջ, եւ նրանց առջեւ բացվեց կոմիտասյան աշխարհը: Երեխաները շրջեցին թանգարանի սրահներում, ծանոթացան Կոմիտասի կյանքին ու ստեղծագործական ուղունՙ իր պարզությամբ ու առեղծվածներով, աշխատություններին եւ անձնական օգտագործման իրերին: Երեխաները էքսկուրսավարի բացատրությունները լրացրեցին, թանգարանի կառուցման մասին տեղեկություններ հայտնելով: Իսկ գյումրեցի Լենա Խռխռյանը կատարեց Կոմիտասի մի քանի ստեղծագործություն, էլ ավելի տպավորիչ դարձնելով էքսկուրսիան:

Այնուհետեւ երեխաները հարգանքի տուրք մատուցեցին պանթեոնում ամփոփված մեր ազգի փառահեղ զավակների հիշատակին եւ այգում ասմունքեցին, երգեցին Կոմիտաս, նաեւ ազգագրական եւ հայրենասիրական երգեր, կազմակերպեցին խաղ-վիկտորինա:

Ճաշելուց հետո թեքեյանցիները ուղեւորվեցին դեպի «Մայր Հայաստան զինվորական թանգարան»: Թանգարանի առաջին հարկը նվիրված էր Արցախյան ազատամարտին: Երեխաները ծանոթացան թանգարանում պահվող Արցախյան հերոսամարտի ու դրա մասնակից ազատամարտիկների մասին անգին հուշերին` փաստաթղթերի, լուսանկարների ու իրերի տեսքով: Իսկ հաջորդ հարկում ծանոթացան Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանըՙ աչքի ընկած մարտիկների, հայ մարշալների, գեներալների եւ հայկական 6 դիվիզիաների գործողություններին:

Աշակերտներն ակտիվ պատասխանեցին էքսկուրսավարի հարցերին, որոշ ցուցանմուշների մասին տվեցին լրացուցից տեղեկություններ: Նրանք այնքան էին ոգեշնչված, որ սրահներից մեկում կատարեցին հայրենասիրական երգեր: Երեխաները խոնարհվելով զոհվածների անմահ հիշատակի առջեւ, մեծ տպավորություններով դուրս գալով թանգարանից, այցելեցին թանգարանի հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզման, շրջեցին Հերոսների, Մարշալ Բաղրամյանի, ռուս սահմանապահների ծառուղիներով:

Ծանոթանալով մեր զոհված ու կենդանի հերոսների կյանքին, գիտակցելով, որ ի դեմս Կոմիտասի մենք ունենք ազգային եւ համամարդկային հսկա արժեքՙ երեխաների գիտակցության մեջ արմատավորվեց այն, որ Արցախյան ազատամարտը մեր գոյության նախապայմաններից է, իսկ մեզ հասած կոմիտասյան ժառանգությունը պետք է կրեն հպարտությամբ եւ դառնան պատասխանատու ու արժանավոր քաղաքացի մեր հայրենիքի եւ համայն մարդկության համար:

Նույն օրը Բերձորի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանցիների համար կազմակերպվեց էքսկուրսիա` ճանաչելու հայրենի հողը եւ ականատես լինելու Արցախ աշխարհի հրաշալիքներին: Երեխաներն այցելեցին Արցախի մշակութային կենտրոն հանդիսացող բերդաքաղաք Շուշին. եղան Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում եւ Շուշիի պետական կերպարվեստի թանգարանում:

Այնուհետեւ թեքեյանցիներն ուղեւորվեցին դեպի Գանձասար, սակայն ճանապարհին կանգ առան Արցախ աշխարհի սիրտ հանդիսացող Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ, որը ժողովուրդը կոչում է նաեւ «Տատիկ եւ պապիկ»: Գանձասար տանող ողջ ճանապարին երեխաները հիանում էին անկրկնելի բնությամբ: Հասնելով հայ ճարտարապետության մարգարիտ Գանձասար վանական համալիրը, աշակերտները կարծես հայտնվեցին 13-րդ դարում եւ զգացին այն յոթ հարյուր քահանաների շունչը, ովքեր օծել էին եկեղեցին: Շարունակելով էքսկուրսիան, թեքեյանցիները եղան նաեւ ժայռակերտ առյուծի մոտ եւ Գանձասարի կենդանաբանական այգում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ