RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1424, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՏՂԱՆԵ՛Ր, ՄԻ ԲԱՐՁԻ ԾԵՐԱՆԱ՞Ք

Ս. Մ.

Սպիտա՞կ տուն: Հունիսի 26-ին ԱՄՆ բոլոր նահանգները, այսպես ասած, ծիածանագույն ներկվեցին: Օրինականացվեց համասեռամոլների ամուսնությունը: Նախագահ Օբաման հայտարարեց. «Սերը սեր էՙ անկախ նրանից, թե ում եւ ինչպես ես սիրում»: Ամերիկացիների 3,4%-ը, ըստ «Գելլափի» հաղորդած տվյալների, իրեն համարում է սեռական փոքրամասնություն: Վերջին օրերին այդ 3,4%-ի կողքին կանգնեց, կարելի է ասել, ողջ պաշտոնական Ամերիկանՙ իր հայտնի ու անհայտ դեմքերով: Սա այն դեպքն էր, որ մեզ նման ավանդապաշտ երկրներում քննադատության արժանացավ ոչ թե նախագահի ելույթը, այլ նրան սատարողների անսպասելի թիվը: Արեւմտյան տեղեկատվական դաշտը, վերեւում հիշված նահանգների հետ, հագավ ծիածանագույն: Հիշեցնենք, որ ծիածանագույնըՙ իր յոթ երանգների կայուն հաջորդականությամբ համարվում է ԼԳԲՏ-ների խորհրդանիշըՙ իբրեւ համամարդկային հավասարություն ու ազատություն քարոզող (Pride flag կամ Freedom flag):

Քարոզեցին պաշտպանել նույնասեռականների օրինական ամուսնությունը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում առաջինը եղավ նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Միանման մոխրագույն շորերով հայտնի երիտասարդ միլիոնատերի պրոֆիլը ներկվեց կարմիրից մինչեւ մանուշակագույն:

Ամենատերմինատոր Առնոլդ Շվարցենեգերը եւս կանգնեց նոր օրենքի կողքին: Իրենց հերթինՙ Շվարցենեգերի կողքին կանգնեցին ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, «Գուգլը», «Փլեյսթեյշնը» եւ այլն:

ԶԼՄ-ներից «Հյուֆինգթոնփոսթը», «Վոժուն» սիրով ընդունեցին նույնասեռականների օրինական ամուսնությունը:

Հայաստանը եվրաարժեքներ որդեգրողի դերում է արդեն երկար տարիներ, ու չի կարելի բացառել, որ երբեւէ հայերս կդադարենք խոսել այդքան ծեծված գենդերային հարցից. օրակարգում կքննարկվի ինչ-որ «ժողովրդավարական ծրագիր» օրինականացնելու հարցը: Սա ֆանտաստիակայի ժանրից չէ: Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, «ԼայֆՆյուս»-ի փոխանցմամբ, ասել է, որ այսքանով պետք չէ բավարարվել, այլ քայլեր անելՙ համասեռամոլների իրավունքները պաշտպանված տեսնելու նաեւ աշխարհի մյուս կետերում: Մենք էլ, թեպետ փոքր, բայց այդ կետերից մեկն ենք:

Հունիսի 26. ԱՄՆ առաջին սեւամորթ նախագահն առաջինը պաշտոնապես կանգնեց ԼԳԲՏ-ների կողքինՙ ավելացնելով. «Այսօր մենք աշխարհը դարձրինք փոքր-ինչ ավելի լավը»: Սա գնահատական է, որ երեւի ոչ ոք, նույնիսկ Օբաման, չի կարող տալՙ բացի այն փոքրիկից, որ երեւի մի օր կկանգնի դժվարին խնդրի առաջՙ օգնեք գտնել մայրիկիս, ես երկու պապա չեմ ուզում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ