RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1136, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ, ԹԵ՞ ՄԱՍՆԱԿԻՑ

Հ. ԱՖՅԱՆ

Ինչո՞վ է տարբերվում քաղաքացիական շարժման նախաձեռնող-առաջնորդը շարժման սովորական մասնակցից: Իհարկե, առանց հաշվի առնելու արտաքին առանձնահատկությունները, հագուստ ընտրելու ճաշակը կամ հռետորական ձիրքն ու գրպանի պարունակությունը: Իր ստանձնած պարտավորություններով եւ իրավունքներով, օրինակ, շարժման սովորական մասնակիցը իրավունք ունի մասնակցել ցույցերին ու հանրահավաքներին, կամ չմասնակցել, մասնակցելուց ակտիվ մասնակցել (ելույթ ունենալ, եթե թույլ տան, մասնակցել որոշումների կայացմանը, եթե թույլ տան, մասնակցել եւ հաղթել «ամենաուշագրավ պաստառը» ոչ պաշտոնական մրցույթում, բղավել այն, ինչը բոլորն են բղավում), կամ պասիվ մասնակցել (բոլորի մեջ մի տեղ լուռ կանգնել եւ պարզապես լսել` չմոռանալով մոտակայքում գտնվող տատիկից մի 100 դրամի արեւածաղկի սերմ առնել):

Միեւնույն ժամանակ, շարժման սովորական մասնակիցը եթե ցանկանում է մինչեւ վերջ մասնակցել տվյալ շարժմանը, ապա պարտավոր է չանել այն, ինչը շարժման ընդհանուր մարտավարությունից, փիլիսոփայությունից, էությունից դուրս է: Օրինակ, եթե շարժումը` ԵՏՄ անդամակցության դեմ է (եթե), ապա դրա մասնակիցը իրավունք չունի շարժմանը մասնակցել «Ցավդ տանեմ, Ղազախստան» պաստառով: Կամ եթե շարժման փիլիսոփայության մեջ չի տեղավորվում ինչ-որ շենքի վրա հարձակումը, ապա շարժման մասնակիցներից յուրաքանչյուրը պարտավոր է չհարձակվել այդ` ինչ-որ շենքի վրա:

Իսկ շարժման նախաձեռնող-կազմակերպիչ-առաջնորդը շարժման մարտավարության, փիլիսոփայության որոշողն է (եթե նրանք մի քանիսն ենՙ որոշողներից մեկը): Այսինքն ինքը կամ նրանք են որոշում, թե ինչ թեմայով են հավաքվել, ինչ պետք է բղավել, ինչ ելույթներ պետք է հնչեն, որտեղից ուր պետք է գնան (եթե նաեւ երթ է), գնալուց հետո ինչ եւ ինչպես պետք է հետ գնան: Յուրաքանչյուր շարժման պարագայում այս ամենի որոշման իրավունքը տրված է բացառապես նախաձեռնող-կազմակերպիչ-առաջնորդներին:

Միեւնույն ժամանակ, վերջիններս պարտավոր են թույլ չտալ անօրինություններ, հանցագործություն, եւ պատասխանատու են շարժման ընթացքում թափված արյան, որեւէ տիպի բռնությունների (այս առումով պատասխանատու են նաեւ ոստիկանները` իրենց չափով եւ ըստ հանգամանքների) համար:

Հիմա, նախագահ Սարգսյանի վերջին հայտնի հայտարարությունից հետո Բաղրամյանում հավաքվածները բաժանվեցին երկու մասի. մի մասը` շարժման նախաձեռնող-կազմակերպիչ-առաջնորդների հետ գնաց Ազատության հրապարակ, մի մասն էլ` չգիտեմ ում գլխավորթւթյամբ որոշեց մնալ Բաղրամյան պողոտայում: Արդյոք իրավունք ունեի՞ն շարժման սովորական մասնակիցները ինքնուրույնաբար որոշելու, թե ինչ անեն, որտեղ անեն եւ ինչպես անեն: Իհարկե ունեին, բայց խնդիրն այն է, որ այս պարագայում նրանք ինքներն են դառնում բոլորովին այլ, հոսանքի սակագնի բարձրացման դեմ ընթացող շարժման հետ ոչ մի կապ չունեցող շարժման նախաձեռնող-կազմակերպիչ եւ առաջնորդ, սրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտավորություններով:

Շեշտում ենք` պարտավորություններով, որոնք որեւիցէ շարժում առաջնորդողների համար (ի տարբերություն շարժման սովորական մասնակիցների) իրենց իրավունքներից ավելի ծանրակշիռ են: Պե՛տք է լինեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ