RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1129, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«ԱՆԿԱՊ» ԲԱՂՐԱՄՅԱՆԸ

Հ. ԱՖՅԱՆ

Անցած չորեքշաբթի օրը «Երեւան ջուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հետ է վերցրել իր` ավելի վաղ ներկայացրած հայտը` ջրի սակագնի փոփոխության հետ կապված:

Անկեղծ ասած` հայտին մանրամասն ծանոթ չենք, բայց տրամաբանում ենք, որ «Երեւան ջուրը» դիմել էր ՀԾԿՀ-ին, ջրի սակագինը փոփոխել ոչ թե այն նվազեցնելու, այլ` բարձրացնելու հայտով:

Հիմա, փաստորեն, ջրի գինը չի բարձրանալու:

Շատ հնարավոր է, որ Բաղրամյան պողոտան այստեղ որեւէ կապ չունի: Նույն պողոտան, հնարավոր է որեւէ կապ չունի այն փաստերի հետ, որ ռուսները հայտարարեցին հունվարին տեղի ունեցած Գյումրիի սպանդի մեջ մեղադրվող Պերմյակովին Հայաստանի իրավասությանը հանձնելու պատրաստակամության, Մոսկվայում տեղի ունեցած եւ տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած ավտովթարի մեղավոր հայազգի վարորդ Հրաչյա Հովհաննիսյանին` Հայաստան էքստրադիցիա անելու հավանականության մասին:

Հնարավոր է, որ Բաղրամյան պողոտան առհասարակ որեւէ բանի հետ կապ չունի, իրականությունից դուրս է, պատվեր է, սարքած է, ճիշտ չէ, «քեռի Սեմի» քմահաճույքն է:

Բայց, ինչո՞ւ ռուսները հենց հիմա հայտարարեցին, որ կտան Պերմյակովին, որ կհանձնեն Հովհաննիսյանին: Ինչո՞ւ ռուսների հետ ոչ մի կապ չունեցող «Երեւան ջուրը» հենց հիմա հետ վերցրեց իր դիմումը: Էլ հիմքեր չկա՞ն ջուրը թանկացնելու:

Ամեն դեպքում Բաղրամյանում ոչ երեկ, ոչ այսօր, հատկապես` այսօր հերոսներ չեն: Նրանք երեկ էլ, այսօր էլ, հատկապես` երեկ սովորական քաղաքացիներ են, արթուն քաղաքացիներ: Գուցե նրանք չափն անցնում են` չափն անցածների դեմ պայքարելիս, հնարավոր է, որ նրանք փորձ չունեն, կազմակերպված չեն, եւ նրանց պայքարը ճշմարիտ չէ, պահանջն էլ` սխալ:

Բայց այդ պարագայում, Պերմյակովին տալը, Հովհաննիսյանի` հանձնումը, ջրի թանկացման բացառումը սխալ են: Եթե, իհարկե, վերջիններս Բաղրամյանի հետ կապ ունեն:

Ունե՛ն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ