RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
2020-11-29 12:58:08Սա եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի
2020-11-29 12:40:35Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1335, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԿՈՉ ՕԲԱՄԱՅԻՆՙ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԱԼԻԵՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉՈՒԹՅԱՆԸ

Հ. Ծ.

Ամերիկահայերի ցույցը Ադրբեջանի դեսպանատան առջեւ

Վաշինգտոնի տարածաշրջանի ամերիկահայերը հունիսի 28-ին բողոքի ցույց են կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առաջ դատապարտելով Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները առ այն, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ ամբողջ Հայաստանը ադրբեջանական պատմական տարածքներ են, ինչպես նաեւ Նախիջեւանի կողմից զինված հարձակումները, որոնց հետեւանքում զոհվել էր հայ զինծառայող Արման Մայիսի Եփրեմյանը:

«Մենք հարգում ենք հիշատակը Արմանի եւ բոլոր նրանց, ովքեր մեր հայրենիքի ազատությունն ու խաղաղությունն են պաշտպանել եւ զոհվել: Միլիարդավոր դոլարներով անցկացված առաջին եվրոպական խաղերը չեն կարող փրկել Ադրբեջանի տխրահռչակ հեղինակությունը: Հրադադարի շարունակական խախտումները, մարդու իրավունքների պաշտպանների եւ լրագրողների հանդեպ իրագործված բռնարարքները վառ ապացույցներ են ալիեւյան ռազմատենչ քաղաքականության, որը պետք է դատապարտվի հրապարակայնորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԱՄՆ-ի կառավարության, եվրոպական Օլիմպիական խաղերի հանձնաժողովի եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից», նշել է այդ առթիվ ՀՅԴ Սեպուհ կոմիտեի նախագահ Արամ Սարաֆյանը :

Բողոքի ցույցին մասնակցել են նաեւ Հայ դատի Լեո Սարգսյան եւ Հայ երիտասարդաց միության Անի մասնաճյուղերի անդամները: «Փաստերը հստակ են: Այդ բոլորը հետեւանք են Օբամայի վարչակազմի անտարբերության եւ իրերն իրենց անուններով կոչելու անվճռականության: Միջազգային հանրության լռության պայմաններում Ալիեւը առավել ամբարտավան է դառնում: Կոչ ենք անում նախագահ Օբամային արձագանքել Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին եւ գործողություններին», նշել է, ըստ Էլիզաբեթ Չուլճյանի հաղորդագրության, Հայ դատի վաշինգտոնյան գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը :

Հիշեցնենք, որ առաջին եվրոպական խաղերի առիթով միջազգային հեղինակավոր շատ լրատվամիջոցներ անդրադարձել էին Ադրբեջանում լրագրողների եւ մարդու իրավունքների պաշտպանների դեմ իրականացվող բռնություններին: Այդ լրատվամիջոցների թվում էին «Վաշինգտոն պոստը», «Նյու Յորք Թայմսը», «Գարդիանը», «Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ