RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1103, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԵՎՐՈԽԱՂԵՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Բաքվում անցկացված առաջին Եվրոխաղերն ավարտվեցին Ռուսաստանի պատկառելի հաղթանակով: Ռուսները դրսեւորեցին մեծ կամք ու համառություն եւ այդ նույն Եվրոպային ապացուցեցին, որ չնայած իրենց երկրի նկատմամբ իրականացվող քաղաքական ու տնտեսական ագրեսիային, իրենք հզոր են նաեւ որպես մարզական գերտերություն: Որ կարող են հենվել սեփական ուժերի վրա ու հաղթանակել:

Իսկ մե՞նք: Չի՞ թվում, որ բարձրագույն մակարդակով անցկացված այս միջազգային մարզահամաժողովը դարձավ մեր հերթական պարտությունը հայ-ադրբեջանական ոչ ռազմական հակամարտության մեջ: Եվ հարցը նվաճած մեդալների տարբերության մեջ չէ, թեեւ դա էլ խայտառակություն է մեզ համար: Ադրբեջանցիք շահեցին 56 մեդալ, որից 21-ըՙ ոսկե, գրավելով 2-րդ պատվավոր տեղը, մենք նվաճեցինք ընդամենը... մեկ արծաթե մեդալ:

Հասկացանք, մենք հանդես էինք գալիս թշնամական պետությունում: Բայց ինչու չէր կարելի հակառակն անել, ցույց տալ, որ մենք կարող ենք ուժեղ լինել նաեւ թշնամու մարզական դաշտում: Եվ մինչ ադրբեջանցի մարզիկները մեդալներ էին վաստակում, մեր հայրենյաց քաջարի ղեկավարությունը ջրաշիթերով գետին էր տապալում արդարություն փնտրող նույնքան հայրենյաց երիտասարդներին: Կոռուպցիոն երկրում հիշել էին օրինապահության մասին:

Ինչու չենք ուզում տեսնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը բռնել է երկրի հեղինակության զարգացման, աշխարհի մակարդակով ճանաչվածության գործոնի ուժեղացման ուղին ու զգալի հաջողությունների է հասնում այդ ասպարեզում: Եվրոխաղերը դրա դրսեւորումներից մեկն էր: Նավթադոլարնե՞րն են նպաստում: Անշուշտ: Սակայն գլխավորը նպատակամղվածությունն է: Քի՞չ մուսուլմանական պետություններ կան, որոնք թաղված են միլիարդների մեջ, սակայն էությամբ մնում են միջնադարյան:

Իլհամ Ալիեւը, տարբեր առիթներով հանդես գալով ռուսաստանյան հեռուստատեսությամբ , չի մոռանում նշել, որ ադրբեջանցիների արտահոսքը, մասնավորապես Ռուսաստան, գրեթե կանգնեցվել է: Եվ դա ասում է ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող պետության ղեկավարը: Հայաստանի ղեկավարությունը կարո՞ղ է թույլ տալ նմանօրինակ հայտարարություն:

Հետ ենք ընկնում գրեթե բոլոր բնագավառներում: Գուցե երիտասարդները ինչ-որ մի բան փոխեն իրենց հայրենիքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ