RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1011, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԲԱՐԵՐԱՐ ԳԻՏՆԱԿԱՆԸՙ ՋՈՐՋ ԱՊՈՇՅԱՆ

ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Անցյալ տարի լրացավ ամերիկահայ հայրենասեր գիտնական, բարերար, հայրենական հոգսերով մտահոգ Ջորջ (Գեւորգ) Ապոշյանի 85-ամյակը:

Ավերիչ երկրաշարժից հետո, տարատեսակ ու մեծաքանակ օգնություն բերելով, նա 1989թ. առաջին անգամ այցելեց հայրենիք: Չմոռանանք, որ նա աղետի գոտու բազմաթիվ անօթեւան ընտանիքներին տարիներ շարունակ ամեն ամիս օգնության գումար էր փոխանցում:

Այցի ընթացքում նրա մոտ միտք հղացավ Երեւանի եւ հարակից շրջանների կենցաղային աղբի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, աղբն ու տարատեսակ թափոնները կարող են դառնալ... ազգային հարստության աղբյուր: Ի դեպ, այս արտահայտությունը հետագայում դարձավ թեւավոր ու տարածուն:

1990թ. նա վերստին Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հերթական հրավերով այցի նախօրեին պատրաստել էր տեխնիկական եռալեզու (գերմաներեն, անգլերեն, հայերեն) մանրամասն նախահաշվարկ, որը տրամադրվեց Երեւանի քաղխորհրդի փոխնախագահ Բայբուրդյանին: Հանդիպման ընթացքում «Ե+Գ Ապոշյան» ինժեներական ընկերությունը, իրավական անձի կարգավիճակով, ճանաչվեց որպես խորհրդատու եւ լիազորվեց տարբեր ընկերությունների եւ անհատ անձանց հետ վարելու համապատասխան եւ անհրաժեշտ բանակցություններ:

Հանդիպում կազմակերպվեց նաեւ ՀԽՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի նախագահ Թարջումանյանի հետ, վերջինս նրան ներկայացրեց հատուկ խնդրանք` Զանգեզուրում պղնձի եւ մոլիբդենի էկոլոգիապես մաքուր արտադրություն կազմկերպելու նպատակով արտասահմանյան ֆիրմաների հետ վարելու համապատասխան բանակցություններ:

1993 եւ 1995 թվականներին, որպես կառավարական հյուր, Ապոշյանը վերին ատյաններին ներկայացրեց կեղտաջրերի, անասնապահական եւ այլ թափոնների կենսաբանական վերամշակման նպատակով Երեւանում աղբամշակման գործարան կառուցելու ծրագիր: Դրանց մշակումը կապահովեր քաղաքի միկրոկլիմայի մաքրությունը, ինչպես նաեւ կենսաբանական` առանց ծխագոյացման, մշակումից կստացվեին կոմպոստ, տարբեր տիպի պարարտանյութեր, իսկ արտազատված ջերմությունից` էլեկտրաէներգիա:

Շահագրգռված բոլոր կողմերը, հատկապես Երեւանի քաղխորհուրդը, հանդես էին բերում անհասկանալի դանդաղկոտություն, թեեւ առաջարկությունը գիտականորեն պատճառաբանված փաստաթուղթ էր:

Հարկ է նշել, որ մինչ 1998թ. թոշակի անցնելը, Ջորջ Ապոշյանը տարիներ շարունակ զբաղեցրել էր արեւմտագերմանական հայտնի «Օշաց» ֆիրմայի արտասահմանյան կապերի փոխտնօրենի եւ գլխավոր ինժեների պարտականությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ