RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1013, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱՆՔԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Պ. Ք.

Ֆրանսիական L՛Archipol հրատարակչությունը հակամարտությունների մասնագետ եւ ճանապարհորդ Ժերար Շալյանի ղեկավարությամբ լույս է ընծայել «Լռության հանցանքը» աշխատությունը, որտեղ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ «Միջազգային ներում» կազմակերպության հիմնադիր Շոն Մաիբրայդը եւ ամերիկացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի եւ հայ մի խումբ գիտնականներ խոսում են Հայոց ցեղասպանության փաստերի եւ ճանաչման պատմության մասին: Ամեն ինչ սկսվեց 1984-ին, երբ հայերի զինված պայքարի շնորհիվ միջազգային լրատվամիջոցները վերսկսեցին արծարծել Հայկական հարցը, եւ Ցեղասպանության ոճրագործության մասին խոսվեց Սորբոնի համալսարանի ամֆիթատրոններից մեկում, ինչը հիմք դրեց Ժողովուրդների մշտական դատարանին: 1985 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ 1987 թ. նույն կերպ վարվեց Եվրոպայի խորհուրդը:

Վիետնամական պատերազմի հանցագործությունների քննության նպատակով 1979 թ. հիմնված Բերտրան Ռասսելի դատարանին փոխարինեց Ժողովուրդների մշտական դատարանը: Վերջինս Հայոց ցեղասպանությանը նվիրված նիստը Փարիզում անցկացրեց Ժերար Շալյանի նախաձեռնությամբ: «Լռության հանցանքը» գրքում ընդգրկված են հարցի մի շարք մասնագետների, այդ թվում Իվ Թեռնոնի, Ռիչարդ Հովհաննիսյանի, Ժիրայր Լիպարիտյանի, Լեո Կուպերի եւ Ժո Վերհովենի հետազոտությունները: Գրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1984 թ., Փարիզի «Ֆլամարիոն» հրատարակչությունում, լուսահոգի Պիեռ Վիդալ-Նաքեի նախաբանով:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ վերահրատարակված աշխատությունը ընթերցողին ետ է տանում դեպի այն ժամանակահատվածը, երբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կային սակավաթիվ ուսումնասիրություններ, եւ երբ Փարիզը հիշյալ գիտաժողովի ընթացքում հայտնվել էր սփյուռքահայության ուշադրության կենտրոնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ