RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



ԾԱՆՈՒՑՈՒՄ

Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 799, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` «ՖՐԵՍԿՈ» ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Այս օրերին Երեւանում եւ մարզերում անց է կացվում «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը, որի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Փառատոնին մասնակցում են խաղարկային եւ վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձեւաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական եւ որեւէ այլ տիպի խտրականությունը, մարդկային գործոնների հետեւանքով ծագած էկոլոգիական աղետներն ու քարոզվում են խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն եւ համամարդկային այլ արժեքներ:

«Ֆրեսկոն» մասնակիցներին կինոփառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է առաջարկում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչեւ միջոցառումների անցկացման վայրեր: Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները եւ ներկայացումները դուրս են եկել կինոդահլիճներից ու բառի բուն իմաստով մտել են փողոց:

Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները դարձել են հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Սովորական աթոռներին փոխարինել են հատուկ պարկեր, իսկ փառատոնի տեղացի եւ օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն հանդիսատեսի հետ են, ժամանակավորապես դառնալով նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:

Ոչ ֆորմալ մոտեցում է ցուցաբերվում նաեւ կինոդիտումների վայրերի ընտրության հարցում: Նմանատիպ ակցիաների համար արդեն սովորական դարձած` երեւանյան կենտրոնի փոխարեն ցուցադրություններն անց են կացվում քաղաքի հանրաշատ վայրերում (այգիներ, եկեղեցիների բակեր): Փառատոնի որոշ միջոցառումներ նախատեսվում է անցկացնել Երեւանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններից մեկում` Հառիճավանքում: Մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Հայաստանում նախադեպը չունեցող ճամբարային կինոարշավների:

Փառատոնն առանձնակի նշանակություն է տալիս նաեւ սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մասնակցում են փառատոնի բոլոր միջոցառումներին, այլեւ ակտիվորեն ներգրավված են «Ֆրեսկոյի» կազմակերպական աշխատանքներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ