RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1072, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետՙ Ընկերություն) 2015թ. հուլիսի 15-ին, ժամը 18:00-ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի Մշակույթի տան դահլիճում կազմակերպում է հերթական հանդիպումը Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետՙ Ծրագիր) իրականացման հարցերով շահագրգիռ հանրության ներկայացուցիչների (այսուհետՙ Շահառուներ) հետ: Հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող համայնքների գյուղապետարանների աշխատողներ եւ մշտական ու ժամանակավոր ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ, Ընկերության աշխատողներ, hայաստանյան եւ միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպանության մասնագետներ, հասարակական ակտիվիստներ, զանգվածային լրատվության միջոցների, պատմության եւ մշակույթի հուշարձանների ուսումնասիրության եւ պահպանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, ընկերության հնարավոր աշխատողներ, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, հարակից համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներ, Ծրագրի իրականացման տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփականատերերը եւ փաստացի օգտագործողները: Հանդիպումն անցկացվելու է բաց ձեւաչափով, եւ դրան կարող են մասնակցել նաեւ Շահառուների այլ խմբերի ներկայացուցիչներ:

Հանդիպման օրակարգում հետեւյալ հարցերն ենՙ

Շահառուների հետ նախորդ հանդիպմանը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ գործողությունները

Ընկերության գործունեության սոցիալական եւ առողջապահական ազդեցությունների կառավարում

Ընկերության իրականացրած բնապահպանական միջոցառումները 2015թ. առաջին կիսամյակում

Ընկերության իրականացրած սոցիալական միջոցառումները 2015թ. առաջին կիսամյակում

Այլ հարցեր:

Ընկերությանՙ ք. Երեւան, Խանջյան 19 հասցեով եւ Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ եւ Շնող գյուղերի գյուղապետարաններում 2015թ. հուլիսի 1-30-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ եւ այլ հաղորդագրություններՙ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում հնարավոր է ուղարկել նաեւ էլ. փոստովՙ pr@vallex.com հասցեով:

Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ եւ կառուցողական մասնակցություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ