RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1076, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ

Հ. ԱՖՅԱՆ

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը անցած երկուշաբթի օրվանից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Մենք անկեղծ ասած չգիտենք, թե նա իր այս որոշումը կայացնելուց առաջ արդյոք խորհրդակցե՞լ է իրենց իսկ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` հացադուլը որպես պայքարի արդյունավետ միջոց թեմայի շուրջ: Բայց սա ներքին կուսակցական հարց է, չխառնվենք:

Խառնվելու այլ տեղ ունենք. Դավիթը որպես իր հացադուլը դադարեցնելու պահանջ նշել է այն, որ մարդիկ գան Ազատության հրապարակ: Այսինքն, նա հացադուլ չի հայտարարել պահանջելով հոսանքի սակագնի թանկացման բացառում, կամ Սերժ Սարգսյանի հրաժարականը, կամ էլ, որ երկիրը դառնա երկիր, ցանկալի է` ծովից ծով: Նրա պահանջը միակն է, որ մարդիկ գան Ազատության հրապարակ: Հարց է առաջանում, որքա՞ն մարդ է պետք հավաքվի հրապարակում, որ Դավիթ Սանասարյանն իր պահանջը բավարարված համարի:

Բայց սա այս պատմության ամենաուշագրավ մասը չէ: Երեքշաբթի օրը միջազգային մամուլի էջերում հայտնվեց «11 խորհուրդ` Ռոման Աբրամովիչից» վերնագրով նյութը: Աբրամովիչի, օրինակ, երրորդ խորհուրդը հետեւյալն է. «Մի հորինեք կանոններ»: Այսինքն Աբրամովիչն առաջարկում է, որ կարիք չկա տուրք տալ «անհրաժեշտ է (հարկավոր է)», «պետք է» բառերին, որոնք որպես կանոն դառնում են գործելակերպ: Ըստ ռուս բիզնեսմենի, նման բառերով առաջնորդվողները իրենց առջեւ դնում են բազմաթիվ խոչընդոտներ: Ավելին, մարդիկ հաճախ նման գործելակերպը փաթաթում են ուրիշների վրա, պնդելով, որ ուրիշները եւս «անհրաժեշտ է», կամ «պետք է» այդպես վարվեն: Դրանով իսկ մարդկանց առաջ նման պահանջներ դնողները կա՛մ վախ են առաջացնում, կամ էլ ընկալվում են որպես ֆանատիկներ: Երկու պարագայում էլ ուշագրավ է, որ մարդիկ ձգտում են տարածություն պահել այսկերպ ապրողներից:

Չմոռանամ ասել, որ Աբրամովիչը Սանասարյանին չի ճանաչում, դե` հազիվ թե ճանաչի, եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ Աբրամովիչը ճանաչում է Պուտինին, Պուտինը` Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին, վերջինս էլ` Սանասարյանին: Ուրեմն գուցե եւ ճանաչում է, պարզապես տարածություն է պահում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ