RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 869, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԵՐԲ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԶԱՐԶԱՆԴԸ, ԵՎ ԵՐԲ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԶԱՐԶԱՆԴԻՑ

Հ. ԱՖՅԱՆ

Ասում են, որ երբ օրեր առաջ ոստիկանապետ Վովա Գասպարյանը Բաղրամյան պողոտայում բղավել է` «սթափվեք, սթափվեք», դրանից հետո հանրապետությունում որեւէ հանցագործություն տեղի չի ունեցել, քանի որ պոտենցիալ հանցագործները հանցանք կատարելուց առաջ հիշել են այդ խոսքերը եւ սթափվել:

Բայց դա միայն մեկ օր: Համենայնդեպս մի քանի օր անց Կապանում տեղի է ունեցել հանցագործություն: Մասնավորաբար հուլիսի 6-իՙ լույս 7 գիշերը, ժամը 4:00-ին, ոստիկանները Կապանի Հ. Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել մի քաղաքացու, ով, ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, մինչ այդ քարով հարվածել է նույն փողոցում գտնվող մթերային խանութ-սրահի ապակե դռանը, կոտրել, ապա դիմել փախուստի: Ոստիկաններն էլ հետապնդել են նրան ու բերման ենթարկել: Բաժնում պարզվել է, որ քաղաքացին Զարզանդ. Ն.-ն է, եւ հաշվի առնելով, որ ոչ միայն Կապանում եւ Սյունիքում, այլեւ ողջ Հայաստանում մեկ Զարզանդ Ն. կա, ստացվում է, որ բերման ենթարկված քաղաքացին սովորական քաղաքացի չէ, այլ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «թիկունքի հարցերով» օգնական Զարզանդ Նիկողոսյանը:

Դեպքից հետո կայքերից մեկը կապվել է վերջինիս հետ եւ հետաքրքրվել, թե ինչ կասի կատարվածի մասին: Զարզանդ Նիկողոսյանն էլ նշել է, որ ինքը տեղյակ չէ կատարվածից, ինչից տրամաբանում ենք, որ Զարզանդ Նիկողոսյանը տեղյակ չէ, որ Կապանում մեկ այլ Զարզանդ Ն. կա:

Դեպքի առիթով այժմ տարվում է քննություն, եւ հաշվի առնելով, որ քննությունները մեր երկրում, հատկապես Սյունիքի մարզում, մշտապես արդար են ընթացել, ապա այլ, ավելի կարեւոր բաներից խոսենք:

Խանութը, որի ապակե դուռը ջարդվել է, պատկանում է քաղաքացի Մ. Աթաջանյանին: Նա Կ. Աթաջանյանի որդին է, վերջինս էլ մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ վերջերս կատարված մահափորձի մեջ: Հիմա, քանի որ Սուրիկ Խաչատրյանի դեմ արձակված կրակոցը ուղղակի եւ անուղղակի իմաստներով կրակոց է նաեւ Զարզանդ Նիկողոսյանի դեմ, պարզ է, որ վերջինս այդ դեպքից հետո կարող էր եւ քունը կորցրած լինել: Հիշեցնենք, Մ Աթաջանյանի խանութի ապակե դռան վրա քարով հարձակում է գործվել ժամը 4:00-ին, ինչից տրամաբանում ենք, որ այն իրականացնողը պետք է քունը կորցրած մարդ լիներ: Բայց ուշագրավն այստեղ «փախուստ» բառն է, այսինքն Զարզանդ Ն.-ն, ով թվում է, որ Սյունիքի մարզում չի կարող խնդիր ունենալ` հանդիպել ում որ պետք է, նրան հարվածել որքան, որ պետք է, եւ չպատժվել, ինչպես որ պետք է: Բայց արի ու տես, որ այս պարագայում վախեցել է երկու հարցում. նախ երես առ երես հանդիպել Աթաջանյան ընտանիքի որեւէ անդամին, ապա եւ կատարածից հետո փախուստի դիմել:

Բայց եթե անգամ այս ամենը հենց վախի արդյունք է, ապա Զարզանդ Ն.-ի վախը միայն ողջունելի է եւ ամենեւին էլ խնդիր չէ: Խնդիրը այլ վախի մեջ է: Մ. Աթաջանյանը իր խանութի վրա հարձակման փաստի կապակցությամբ հրաժարվել է ոստիկանություն դիմում ներկայացնել, իսկ կայքերից մեկին էլ ասել է` «Դե հիմա եղել է, եղել է, դուռ է, էլի...»: Իրականում հասկանալի է, որ «դուռ» չէ, այլ` վախ է, ինչի առկայությունն այս պարագայում արդեն խնդիր է: Առհասարակ Սյունիքի մարզում վախը խնդիր է:

Ինչպես Վովա Գասպարյանն է ասում` «սթափվեք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ