RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 856, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԾԻՐԱՆԻ ՏՈՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

http://sarinfo.org/sarnews/06-07-15.shtml

Հազարավոր մոսկվացիներ եւ հյուրեր մասնակցեցին Ռուսաստանի հայերի միության կողմից Մոսկվայի «Մուզեոն» զբոսայգում կազմակերպած մեծ եւ շքեղ հանդիսությանը, որը կայացավ կիրակի օրըՙ հուլիսի 5-ին:

Հայաստանում անհիշելի ժամանակներից աճեցվող ծիրանը վաղուց դարձել է մեր երկրի խորհրդանիշներից մեկը: Հատուկ չվերթով Երեւանից Մոսկվա տեղափոխել էին մի քանի տոննա ծիրանի հասունացած պտուղներ, որոնցով հյուրասիրեցին հանդիսության մասնակիցներին:

Ժ.12-ից մինչեւ ուշ երեկո «Մուզեոնը» դարձել էր տարբեր ազգերի հաղորդակցության, երգի ու պարի յուրատեսակ հարթակ: Մանուկների համար սպասվում էին առանձին զվարճանքներ ու անակնկալներ, այդ պատճառով շատերն այստեղ եկել էին ընտանիքներով: Ամենաաշխույժ հարթակներից մեկը դարձավ նարդու ու շախմատի առաջնությունների համար նախատեսվածը: Հաղթողներին պարգեւատրեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Այսպիսի միջոցառումները կոչված են միավորել տարբեր ազգությունների մարդկանց, դրանք եւս մեկ անգամ ցույց են տալիս մեր ժողովուրդների միջեւ ջերմ եւ եղբայրական հարաբերությոնները»,- իր խոսքում նշեց Արա Աբրահամյանը : Նա ընդգծեց, որ տոնը իրականություն դարձավ ՌԴ Նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, Մոսկվայի կառավարության, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության եւ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ:

Բացման հանդիսությանը Մոսկվայի ազգային քաղաքականության, միջտարածաշրջանային կապերի եւ տուրիզմի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնիկովը նշեց. «Ծիրանի տոնը վառ վկայությունն է այն բանի, թե ինչպես են մի ժողովրդի ավանդույթները դառնում ընդհանուր մշակույթի մաս: Ես անկեղծ հույս ունեմ, որ բոլոր այցելուները, եւ հատկապես երիտասարդությունը, ոչ միայն կճաշակեն տոնի գլխավոր խորհրդանիշըՙ ծիրանը, այլեւ հաղորդակից կդառնան խաղաղության, փոխըմբռնման եւ բարեկամության մթնոլորտին»:

Հանդիսականները ունկնդրեցին երաժշտական անզուգական կատարումներ, լսեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի , Մոսկվայի փոխքաղաքապետ Ալեքսանդր Գորբենկոյի ուղջույնի ուղերձները:

Մանրամասնՙ ՌՀՄ պաշտոնական կայքումՙ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

AZG Daily #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ