RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1156, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐեւԱՆՈՒՄ ԷԿՈ-ԳՐԱԴԱՐԱՆ Է ՍՏԵՂԾՎԵԼ

Բժշկական ամենախոշոր տեղեկատվական կենտրոնըՙ հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ), սկսել է գործել նաեւ էկո տարբերակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ստեղծված այգին այլընտրանքային հրաշալի միջավայր էՙ մասնագիտական քննարկումների, տարբեր դասընթացների կազմակերպման եւ ընթերցանության համար:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը 2 մլն դրամ է հատկացրելՙ երբեմնի հողածածկ տարածքը կանաչապատելու, այգի ստեղծելու, եղանակային տարբեր պայմաններին հարմարեցված գրապահարաններ տեղադրելու եւ էլեկտրոնային շտեմարաններից օգտվելը հնարավոր դարձնելու համար: Էկո-գրադարանին տրամադրվել է նաեւ արտոնագրված ծրագրով ներբեռնված եւ համապատասխան գրականությամբ ապահովվածՙ 5 պլանշետ:

«Առհասարակ, կանաչ գոտիների պահպանման եւ ստեղծման գաղափարը կարեւորվում է ամբողջ աշխարհում: Էկոլոգիական այս տարածքը կրթական հրաշալի միջավայր է առողջության իրական արժեքը գնահատողներիՙ բժիշկների համար: Իր տեսակի մեջ եզակի այս գրադարանն անչափ կարեւոր է նաեւ բնապահպանական տեսանկյունից: Այսօրինակ նախաձեռնության հիմքում լավ եւ կայուն ապագա ստեղծելու մոտեցումն է: Քաղաքակիրթ, առողջ եւ կիրթ միջավայրում ապրելու ձգտումը պետք է իրականացնել երկարաժամկետ ծրագրերով: Մենք այնտեղ ենքՙ որտեղ կա այս մոտեցումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Արդեն 76 տարի գործող գիտաբժշկական գրադարանում կենտրոնացված է ավելի քան կես միլիոն միավորից կազմվածՙ կենսաբժշկական գրականության եւ տեղեկատվական աղբյուրների լավագույն հավաքածու: Այստեղ կան բժշկական էլեկտրոնային եւ տպագիր գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ եւ տեսալսողական նյութեր:

«Բացօթյա ընթերցարանը խրախուսում է ընթերցանության, հատկապեսՙ էլեկտրոնային ընթերցանության գործառույթը: Վերջինս շատ կարեւոր է, քանի որ գրադարանն այսօր տրամադրում է հիմնականում Springer Link հրատարակությանՙ արտոնագրված էլեկտրոնային բժշկական գրքեր եւ ամսագրեր: Բացօթյա ընթերցարանը կարող է հաճելի միջավայր դառնալ այդ գրականությունը ընթերցելու համար»,- ասել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը :

Գրադարանի գործունեությանը կարող եք ծանոթանալ պաշտոնականՙ www.medlib.am կայք էջից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ