RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-07-21 11:02:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1510, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՌԱԿ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Հուլիսի 11-ին եւ 12-ին Ռամկավար Ազատական կուսակցության Ամերիկայի եւ Կանադայի Արեւելյան Շրջանային վարչությունը Բոստոնում գումարել է իր 83-րդ համագումարը, որի ընթացքում հաշվետվությունների հաստատումից ու նոր գործադիր մարմնի ընտրությունից բացի քննարկվել են ներկուսակցական կազմակերպչական հարցեր եւ Սփյուռքի, Հայաստանի եւ Ղարաբաղի հետ առնչվող հետագա գործունեությանց ծրագրեր:

Համագումարին մասնկացել են պատվիրակություններ Բոստոնից, Նյու Յորքից, Ֆիլադելֆիայից, Դետրոյթից, Մոնրեալից եւ Տորոնտոյից: Համագումարը նախագահել է ՌԱԿ Կենտրոնական վարչության երկարամյա նախկին նախագահ դոկտ. Արշավիր Գյոնջյանը: Լսվել են հաշվետվություններ Հայաստանում կազմակերպության գործունեության, տեղի քույր կազմակերպության հետ համագործակցության մասին: Քննարկվել են ժամանակի պահանջներին համապատասխան զանգվածային լրատվության բովանդակության եւ ձեւի հարցերը: Հատուկ ուշադրության են արժանացել «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» եւ «Ապագայ» շաբաթաթերթերի մակարդակները բարձր պահելու եւ նրանց օն-լայն տարբերակների հետագա բարելավման համար նյութական միջոցներ հայթայթելու հարցերը:

Համագումարի մասնակիցները երկու տարի ժամկետով ընտրել են Շրջանային նոր վարչություն հետեւյալ կազմով. Երվանդ Ազատյանՙ ատենապետ, Բաբկեն Մկրյանՙ փոխատենապետ, Մարո Պետրոսյանՙ ատենադպիր, Գեւորգ Մարաշյանՙ գանձապահ, Հաբեթ Թորոսյան, դոկտ. Արմեն Դեմիրճյան, Գեւորգ Թութունջյան, դոկտ. Վաղինակ Դարբինյան, Վարդան Իլանջյան, Հրաչ Թորիկյան եւ Հակոբ Ալեքսանյանՙ անդամներ:

Շրջանային նոր վարչությունը Հակոբ Վարդիվառյանին նշանակել է մամուլի դիվանի նախագահ եւ խոստացել ամեն ջանք գործադրել ՌԱԿուսակցության նախկին վարկն ու հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ:

Նկար 1. Պատգամավորական ժողովի մասնակիցները

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

AZG Daily #45, 29-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ