RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-21 11:02:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 993, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ

Ա. Մ.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստի ժամանակ հանձնարական տվեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովինՙ Էկոնոմիկայի նախարարության եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկանՙ գների, ուղղությունների եւ թռիչքների ժամկետների եւ պայմանների ուղղությամբ: Վարչապետը առաջարկեց նաեւ բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում, թե թռիչքները կարելի՞ է տեղափոխել նաեւ առավոտյան ժամերին: «Գիշերային թռիչքները անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երեւան առավոտյան ժամը 5-ին, ապա մինչեւ 14:00-ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար», նշեց նա:

Նաիրիտցիները ցանկանում են գումարը ստանալ միանգամից եւ բոլորով

Կառավարության շենքի առջեւ երեկ կրկին հավաքվել էին «Նաիրիտի» աշխատակիցները: Նրանց հարցը քննարկվեց կառավարության նիստի սկզբում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսքը տվեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, ասելով, որ ամբողջությամբ նաիրիտցիների աշխատավարձի պարտքը մարելու խոստումը կառավարությունը կատարել է, գումարները հատկացրել եւ չի հասկանում, թե ո՞րն է նաիրիտցիների անհանգստության պատճառը:

Երվանդ Զախարյանն ասաց, որ մոտավորապես 5 միլիարդ 310 մլն դրամի պարտքը վճարելու հնարավորությունը կա, բայց մի շարք աշխատակիցների կողմից դժգոհություններ եւ բողոքի գրություններ են գրվել աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված: Դրանք, ըստ նախարարի, ուսումնասիրվում են եւ 1-2 օրերի ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն: «Մեր առաջարկությունը հետեւյալն է. քանի որ որոշակի ժամանակ է պահանջվում բոլոր փաստաթղթային ձեւակերպումները կատարելու համար, յուրաքանաչյուր խմբաքանակ պատրաստ լինելուն պես կարող ենք վճարել, այսինքնՙ շաբաթ օրը, պատրաստության աստիճանից ելնելովՙ հաջորդ օրերի ընթացքում: Վճարումները կարող են ձգվել 10-15 օր: Աշխատակիցների պահանջն այն է, որ վճարումները կատարվեն միանգամից, ամբողջ պարտքի չափովՙ 5 միլիարդ 310 մլն դրամի սահմաններում, եւ բոլորը վճարվի միանգամից: Միանգամից վճարելու համար իրենք ստիպված կլինեն մոտավորապես 10-15 օր սպասել: Որպեսզի այդքան չսպասեն, մենք առաջարկում ենք յուրաքանչյուր պատրաստ դիմումից հետո վճարումները կատարել, փոխանցելով իրենց հաշվին», ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը:

Խնդրին արձագանքեց նաեւ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը , ասելով, որ նաիրիտցիների միակ առաջարկն այն է, որ ուզում են փողը ստանալ միանգամից, բոլորով, քանի որ մտածում են` «դուք կվճարեք երկու հարյուր հոգու եւ փողը կվերջանա, չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պահանջեց հստակություն մտցնել վճարումների գործընթացում, պարզաբանումներ տալ մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր աշխատավարձի ճշգրտումների խնդիր չունեն, իրենց գումարներն անմիջապես ստանան:

Արտոնագիր արեւային էլեկտրակայանի կառուցման համար

«Հաննի-Արմին» ՍՊԸ-իՙ նորագույն տեխնոլոգիայի հիման վրա արեւաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով կառավարությունը երեկ առաջարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ընկերությանը տրամադրել համապատասխան արտոնագիր: Խոսքը մինչեւ 2 ՄՎտ հզորությամբ արեւաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման առաջնեկային ծրագրի իրականացման մասին է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ