RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-21 11:02:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1009, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ՉԷ

Հ. ԱՖՅԱՆ

Բոլորովին վերջերս Սաուդյան Արաբիայի արքայազն ալ-Վալիդ բին Թալալ բին Աբդուլազիզ ալ Սաուդը (սա արքայազնի անվանման կրճատ տարբերակն է) ցնցեց աշխարհը: 60-ամյա արքայազնը, որը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, հայտարարեց, որ իր ողջ կարողությունը, այն է` 32մլրդ ամերիկյան դոլար, տվել է բարեգործական նպատակներով: «Դա մարդկության հանդեպ իմ պարտքն է», շեշտել է արաբ արքայազնը եւ մանրամասնել, որ իր գումարով ինքը հույս ունի, որ օժանդակություն կցուցաբերվի բնական աղետներից տուժածներին, այդ աղետների հետեւանքների վերացման գործընթացներին, աշխարհում դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման գործին, տարբեր հիվանդությունների դեմ պայքարի գործին, կանանց իրավունքների պաշտպանության գործին, եւ աշխարհի տարբեր անկյուններում կենսամակարդակի բարձրացմանը:

Նշենք նաեւ, որ արքայազնը բարեգործության «բնագավառում» նորեկ չէ. ընդամենը օրեր առաջ նա ժամանել էր Թբիլիսի եւ 300 հազար դոլար տվեց` թբիլիսյան ջրհեղեղից տուժածների վերականգնման եւ աղետի հետեւանքների վերացման նպատակով: Ուշագրավ է, որ արքայազնի ընտանիքը` երկու որդիները հայտարարել են, որ իրենք ըմբռնումով են մոտենում իրենց հոր այս քայլին եւ ամբողջովին սատարում են նրան:

Իհարկե հասկանալի է, թե ինչ եք հիմա մտածում, կամ ինչ կարող եք մտածել: Դե այն, որ, այ, թող տեսնեն մեր մեծահարուստներինՙ արաբ արքայազնի օրինակով տոգորված... Թող տեսնեն, բայց նրանց տեսնելու վրա չարժե կենտրոնանալ, հատկապես որ նրանց տեսածը բոլորովին ուրիշ Հայաստան է: Խնդիրը մեզանից յուրաքանչյուրն է: Հասկանալի է, որ մեզանից ոչ ոք արաբ արքայազնի (ում անգամ կրճատ անումը գրելը երկար է) չափ գումար չունի, չի էլ տեսել, դա կարեւոր էլ չէ: Այս պատմության ամենակարեւոր բառն առհասարակ դոլարը չէ, ոչ էլ դրա չափը ցույց տվող թիվը: Այլ` «ամբողջ» բառը: Մի պահ պատկերացնենք, որ մենք միմյանց տալիս ենք այն ամբողջն, ինչ ունենք, տալիս ենք` մենք, տալիս են` մեզ, բայց ամբողջը: Ասենք ես ունեմ երկու շիշ շամպայն, տալիս եմ իմ` շամպայն չունեցող հարեւանին, նա ունի մեկ շիշ գինի` տալիս է առանց գինի մնացած ինձ (ամբողջը տալու խոսքը վերաբերում է հարստության, շքեղության, ոչ թե ապրուստի` հացի մասին): Ոչ միշտ իհարկե, այլ սովորաբար, որպես բնավորության գիծ, որպես ապրելու ձեւ:

Իհարկե սա «կյանքի կանոնների հետ որեւէ կապ չունեցող բարեգութ քրիստոնեություն է», կասեք դուք, կամ կմտածեք, եւ ես անշուշտ հասկանում եմ, որ դա այդպես է: Բայց ես հասկանում եմ նաեւ,որ արքայազն ալ Վալիդ բին Թալալ բին Աբդուլազիզ ալ Սաուդը քրիստոնեության հետ այնքան կապ ունի, որքան մեզանից յուրքանչյուրը 32 մլրդ դոլարի... եւ բարեգործության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ