RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



ՄԻՅԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-07-21 11:02:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1054, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԵՎՐՈՊԱՆ ԱԹԵՆՔԻՆ ԿՏԱ 86 ՄԼՐԴ ԵՎՐՈ ՎԱՐԿ

Պ. Ք.

Հույներին սպասում են նոր զրկանքներ

Եվրոպացի վարկատուները պատրաստ են երեք տարվա ընթացքում Հունաստանին հատկացնել 86 մլրդ եվրո: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եվրոգոտու երկրների ղեկավարների 17-ժամյա հանդիպման ավարտից հետո կայացած մամլո ասուլիսում:

Մերկելը ընդգծել է, որ Հունաստանի պարտքերի դուրսգրման մասին խոսք անգամ չի կարող լինել: Առավելագույնը, որ Աթենքը կարող է ակնկալել, վարկերի մարման ժամկետները երկարաձգելու հնարավորության քննարկումն է, նշել է կանցլերը:

Սա ֆինանսական օգնության երրորդ փաթեթն է կամ ծրագիրը, որն իրականացվելու է ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամիՙ ESM-ի միջոցով:

Եվրոգոտու երկրների ղեկավարների բրյուսելյան հանդիպման արդյունքների հրապարակումից հետո Հունաստանի ձախ ուժերը հայտարարեցին, որ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, վարկատուների պահանջները ընդունելովՙ դավաճանեց սեփական սկզբունքներին եւ ի չիք դարձրեց հունիսի 5-ի հանրաքվեի ժամանակ այդ պահանջները մերժած հույն ժողովրդի կարծիքը: Մինչդեռ կառավարող կուսակցության ներկայացուցիչները պնդում են, թե անհնար էր դիմակայել եվրոպացի վարկատուների սաստիկ ճնշմանը: Ֆրանսիական «Լիբերասիոն» թերթը եւս երկուշաբթի օրը գրեց, որ բրյուսելյան հանդիպումից հետո Հունաստանը «առավելագույն ճնշման» տակ է:

Հանդիպման արդյունքների հիման վրա ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոհանձնաժողովը առաջիկա հինգ տարում կարող է Հունաստանին 35 մլրդ եվրո տրամադրել աշխատատեղերի ստեղծման եւ տնտեսության վերաշխուժացման նպատակով: Այդ միջոցները պետք է հատկացվեն ԵՄ զանազան հիմնադրամներից: Ըստ որում, ԵՄ ներդրումային հիմնադրամը նույնպես «կունենա Հունաստանին ֆինանսավորելու հնարավորություն», ասվում է փաստաթղթում:

Հանուն ֆինանսական օգնության Հունաստանը համաձայնել է ձեռնարկել մի շարք արմատական միջոցներ: Վարկային փաթեթի տրամադրման պայմանների թվում են կենսաթոշակային բարեփոխումները, երկրի բաշխիչ էներգացանցի մասնավորեցումը, աշխատանքի շուկայի, հարկային համակարգի փոփոխությունները:

Կարեւոր պայմաններից մեկը սեփականաշնորհման լայնընդգրկուն ծրագրի ընդունումն է, որը ենթադրում է Աթենքում գործող անկախ հիմնադրամի ստեղծում: Հարկ կլինի այդ հիմնադրամի տնօրինմանը հանձնել 50 մլրդ եվրո ընդհանուր գումարի հունական ակտիվներ:

Այդ միջոցների կեսը դրամական տեսք ստանալուց հետո կօգտագործվի հունական բանկերի վերակապիտալացման նպատակով: Ենթադրվում է մնացյալ 25 մլրդ եվրոն ուղղել «պարտք/ՀՆԱ» գործակցի նվազեցմանը, որը ներկայումս կազմում է 177 տոկոս:

Հունաստանի պարտքը 320 մլրդ եվրո է, որից 240 միլիարդը եվրոպական վարկատուների բաժինն է: 2010 թվականից ի վեր երկրի ՀՆԱ-ն նվազել է 25 տոկոսով, գործազրկության մակարդակը, ըստ ԵՄ ԿԲ-ի եւ ԱՄՀ-ի տվյալների, եվրոգոտում ամենաբարձրերից մեկն է եւ կազմում է 26 տոկոս:

Առաջիկա երեք տարում հույները ստիպված կլինեն հրաժարվել իրենց ինքնիշխանության զգալի մասից, մասնավորապեսՙ ֆինանսական ոլորտում: Դա անչափ ծանր կացության մեջ է դնում վարչապետ Ցիպրասին, քանի որ վարկատուները կպահանջեն նորանոր զիջումներ: Միայն ԵՄ ԿԲ-ին ունեցած պարտքերի դիմաց մինչեւ հուլիսի վերջերը հարկ կլինի վճարել 7 մլրդ եվրո: Վարչապետ Ցիպրասը ստիպված է շտապ կարգով ձեւավորել ազգային միասնության կառավարություն: Ընդունվելիք օրենքներից մեկը պետք է պարզեցնի Հունաստանի անչափ խրթին ԱԱՀ-ն: Հարկ կլինի շարունակել թոշակների կրճատումը եւ անկախ դարձնել ELSTAT վիճակագրական վարչությունը:

Բացի դրանից, Աթենքը պարտավոր է 50 միլիարդանոց երաշխիքային հիմնադրամ ստեղծել վաճառքի ենթակա պետակտիվներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ