RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-21 11:02:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 993, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՄՐԱԲԱՐՈՆ ԳՈՒՍՄԱՆԻ ՓԱԽՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ

Պ. Ք.

Տեղեկատվության դիմացՙ 60 մլն պեսո

Մեքսիկական հատուկ ռեժիմի բանտից թմրաբարոն Խոակին Գուսմանի փախուստից հետո ձերբակալվել են նույն բանտի 49 աշխատակիցներ, այդ թվում տնօրենը, բանտապահները եւ վարչական անձնակազմը: EFE գործակալությունը նշում է, որ նրանց կասկածում են Էլ Չապո («Կարճլիկ») մականունով հայտնի Գուսմանի փախուստին օժանդակած լինելու մեջ:

Գործի քննությունը ղեկավարելու համար Մեքսիկայի ներքգործնախարար Միգել Անխել Օսորիո Չոնգը ընդհատել է Ֆրանսիայում իր սկսած շրջագայությունը: Մեքսիկացի քաղաքական գործիչները ենթադրում են, որ Էլ Չապոն փախուստի համար օգտագործել է ոչ միայն կաշառքներ, այլեւ անձնակազմի ընտանիքների հետ կապված սպառնալիքներ:

Գերխիստ ռեժիմի «Ալտիպլանո» բանտից Գուսմանը փախուստի է դիմել հուլիսի լույս 12-ի գիշերը, օգտվելով 10 մետր խորության վրա փորված սողանցքից, որի վերջնամասում նստել է մոտոցիկլետ: Ջրցողարանից սկիզբ առնող սողանցքն ունի 1,5 կմ երկարություն: Թմրաբարոնի հետ մեկտեղ «Ալտիպլանոյից» փախել են նրա հինգ թիկնապահները:

Սա միլիարդատեր Խոակին Գուսմանի արդեն երկրորդ փախուստն է հատկապես խիստ ռեժիմի բանտերից: 2001 թ. հունվարին կազմակերպված առաջին փախուստի ժամանակ նա թաքնվել էր լվացքատար ֆուրգոնում:

ԱՄՆ հակաթմրադեղային վարչությունը Էլ Չապոյին համարում է աշխարհում թմրանյութերի առեւտրով զբաղվող ամենավտանգավոր հանցագործներից մեկը եւ ժամանակին 5 մլն դոլար պարգեւավճար էր խոստացել նրան վերաբերող տեղեկատվության համար:

Թմրաբարոնը երկրորդ անգամ ձերբկալվել էր 2014 թ. փետրվարին Մասատլան առողջարանային քաղաքում: ԱՄՆ-ը պահանջել էր հանձնել նրան, բայց մեքսիկական դատարանը ժամանակավորապես արգելել էր նրա արտահանձնումըՙ պարզաբանելով, որ հանցագործը պետք է նախնական պատիժը կրի հայրենիքում:

Գուսմանը 1990-ականներից գլխավորում է «Սինալոա» կարտելը: Ենթադրվում է, որ այդ կազմակերպությունը մատակարարում է ԱՄՆ թափանցող բոլոր թմրանյութերի մոտ 1/3-ը: «Սինալոան» համարվում է Մեքսիկայի երկու խոշորագույն թմրակարտելներից մեկը: «Ֆորբս» հանդեսի տվյալներով, «Կարճլիկը» աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում է: Էլ Չապոն նաեւ առավել ազդեցիկ անձանցից մեկն է: Նա փաստորեն մեն-մենակ վերահսկում է ԱՄՆ-ի կոկաինային ամբողջ շուկան: ԱՄՆ-ում թմրանյութերի անօրինական տարածումից Գուսմանը տարեկան ստանում է մոտ 323 մլն դոլար: Նրա հանցավոր սինդիկատի անդամների թիվն անցնում է հազարից:

2012 թ. Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո ԱՄՆ-ի իշխանությունները Գուսմանին համարում էին աշխարհի թիվ 1 հանցագործը:

Մեքսիկայի տարածքում վերջին հինգ տարում թմրավաճառների հանցախմբերի պատերազմում սպանվել է ավելի քան 37 հազար մարդ:

Մեքսիկայի իշխանությունները հուլիսի 14-ին հայտարարեցին, որ պատրաստ են 60 մլն պեսո (3,8 մլն դոլար) վճարել Էլ Չապոյին վերաբերող «ամբողջական, ճշմարտացի եւ թարմ տեղեկատվության» դիմաց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ