RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-21 11:02:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1210, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ՆԱՑԻՍՏ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Պ. Ք.

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի լավագույն մտածողներից շատերը շարքային նացիստների հետ մեկնեցին ռազմաճակատ: 1943 թվականին, երբ «ստալինգրադյան կաթսան» փակվեց, իսկ մարշալ Պաուլյուսը անձնատուր եղավ, 3-րդ ռայխի ղեկավարությունը հասկացավ, որ ինչ-որ բան փոխելու ժամանակն է: Փոփոխությունը կատարվեց. գերմանացի գիտնականներից շատերին հայրենիք վերադարձրին, որպեսզի նրանք տեխնոլոգիաներ մշակեն պատերազմի աննպաստ դարձած ընթացքը բեկելու համար:

Պատերազմից վերադարձան առավելապես տեխնիկական ոլորտի գիտնականները: Բացի դրանից, կազմվեց այսպես կոչված «Օզենբերգի ցուցակ», որտեղ ընդգրկվեցին բարեհույս եւ գաղափարապես գրագետ համարվող հետազոտողներ:

1945 թ. մարտին Բոննի համալսարանի զուգարանակոնքերից մեկում հայտնաբերվեցին այդ ցանկի թերթիկները: Շուտով այդ տեղեկությունը հայտնվեց ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններում, որոնք ցանկի մեջ առանձնացրին լավագույնների անունները:

1945 թ. մայիսի սկիզբն ամերիկացիները կազմեցին «Անթափանցություն» գործողության ծրագիր, որով նախատեսվում էր ԱՄՆ տեղափոխել Վեռներ ֆոն Բրաունի ղեկավարությամբ «Ֆաու-2» հրթիռի վրա աշխատած գերմանացի գիտնականներին: Գործողության գլխավոր խնդիրը պարզ ձեւակերպում ստացավ. թույլ չտալ գերմանացի գիտնականների անցումը ԽՍՀՄ-ի տրամադրության տակ, իսկ հնարավորության դեպքում նրանց հասցնել ԱՄՆ-ի տարածք:

Ըստ որում, բուն գործողությունը հանդիսանում էր ոչ միայն Ժնեւյան միջազգագրի, այլեւ Յալթայի ու Պոտսդամի կոնֆերանսներում Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի ձեռք բերած համաձայնությունների խախտում: Խոսքը մասնավորապես այն մասին էր, որ ամերիկացիներին գերի ընկած գերմանացի հետազոտողներից շատերը, այդ թվում Վեռներ ֆոն Բրաունը, որոշ ժամանակ անցկացրին գաղտնի բանտերում: Ամերիկացիներն առանձնակի եռանդով էին գործում այն տարածքներում, որոնք 1945 թ. օկուպացիոն գոտի դարձան: Հետազոտողներից շատերին սկզբնապես նույնիսկ չէր էլ տեղափոխում դաշնակիցների գրաված հողեր, նշում է «Գազետա.ռու» կայքէջը:

Ընդհանուր առմամբ տարհանվեց շուրջ 1800 գիտնական: Նրանցից 1500-ին ուղարկեցին ԱՄՆ, թեեւ այդ երկրի օրենքներն արգելում էին նացիստական կուսակցության անդամների մուտքը (շատ գիտնականներ կուսակցական էին): Հավաքագրված գիտնականների որոշ մասը, մեղմ ասած, անմիանշանակ համբավի տեր էր: Օրինակ, համակենտրոնացման ճամբարների կալանավորներին ժանտախտով եւ թոքախտով վարակած Կուրտ Բլոմեն սկսեց կենսաբանական զենք մշակել արդեն ԱՄՆ-ի համար: Ընդսմին Նյուրնբերգյան դատավարությունում նրա նկատմամբ կայացվեց արդարացման դատավճիռ: Իսկ ամերիկացիների տիեզերական ծրագրի հայրը դարձած Վեռներ ֆոն Բրաունը անցյալում չէր խորշում Բուխենվալդի ճամբարի կալանավորների աշխատանքի լայն կիրառումից:

Այսուհանդերձ չի կարելի ասել, թե ԽՍՀՄ-ը զրկվեց ամեն ինչից: Գիտնական Սերգեյ Կորոլյովը գործուղվեց Պենեմյունդե, որտեղ Վեռներ ֆոն Բրաունը զբաղվել էր «Ֆաու-2» հրթիռի մշակմամբ: Կորոլյովին հաջողվեց վերականգնել գերմանացու մշակումների մի մասը եւ այդ տեխնոլոգիաների հիման վրա ստեղծել «P-1» հրթիռ: Այդ գործում նրան օգնում էր Վեռներ ֆոն Բրաունի աջ ձեռքըՙ Հելմուտ Գրետրուպը: Նա եւ իր գործընկերները սկզբում ընկան ամերիկացիների ձեռքը, բայց հետագայում նրանց առեւանգեցին խորհրդային հետախույզները: Գրետրուպին ուղարկեցին Տվերի մարզի Գորոդոմլյա կղզի, որտեղ նա աշխատեց մինչեւ Ստալինի մահը:

«Անթափանցություն» գործողությունը 1946-ին արդեն կոչվում էր «Ամրուցիչ»: ԽՍՀՄ-ը փորձեց դրա լիամասշտաբ այլընտրանքը ստեղծել 1946-ի վերջերին, երբ ակնհայտ դարձավ, որ ամերիկացիները կարող են առեւանգել ԽՍՀՄ-ի օկուպացիոն գոտում աշխատող հրթիռագործներին: Սակայն արդեն ուշ էր. ամերիկացիները դուրս էին տարել ուրիշ ճյուղերի մասնագետների մեծ մասին: Չնայած դրան, Խորհրդային Միությունն առաջինն էր, որ արձակեց արհեստական արբանյակ եւ մարդ ուղարկեց տիեզերք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ