RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-07-21 11:02:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 882, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ըՙ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 12-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Փառատոնային առաջին օրը եղել է բավականին հագեցած եւ միջոցառումներով լի: Իրադարձության մեկշաբաթյա ընթացքն սկսվել է իրազեկման ասուլիսներով, որի ժամանակ իրենց ֆիլմերն են ներկայացրել Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի մասնակիցներ Մարինե եւ Սոնա Քոչարյանները («Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ»), Վահրամ Մխիթարյանը («Հովվի երգը») եւ Ալեքս Իգիթբաշյանն ու Էմիլի Մկրտչյանը («Հատանցում»): Օրվա երկրորդ կեսին կայացել է «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող` ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կազմակերպվել է Սուրբ Աննա եկեղեցում:

Փառատոնի առաջին օրը կազմակերպվել է իտալուհի ճանաչված կինոդերասանուհի Օռնելլա Մուտիի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ երկրպագուների հետ:

Որպես «Ոսկե ծիրան»-ից հայ կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրքՙ Շառլ Ազնավուրի հրապարակում, հայ անվանի այլ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, 90-ամյա հոբելյանի կապակցությամբՙ բացվել է նաեւ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիշատակը հավերժացնող աստղը: Այն, ի դեպ, հուշաստղերի շարքում վեցերորդն է:

Արարողությանը հաջորդել է 12-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմիՙ Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրամայի ցուցադրությունը: Ֆիլմը, որի համաշխարհային շնորհանդեսը եղել է 2015-ին Կաննի կինոփառատոնի արտամրցույթային ծրագրում, մասնակիորեն անդրադառնում է ցեղասպանության թեմային եւ պատմում 1970-80-ական թվականների ցեղասպանությունը վերապրածների սերնդի մասին:

Կինոփառատոնի պաշտոնական բացումը եղել է երեկոյան, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում. անվանի հյուրերը, մրցութային եւ ոչ մրցությանին ծրագրերի մասնակիցներն անցել են կարմիր գորգով: Ողջույնի խոսքով հանդես են եկել «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպությանՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Մեծ կինոյով, եւ ընդհանրապեսՙ արվեստով, հայերս հավասարը հավասարի կանգնում ենք մշակութային ազգերի կողքին: Այսօր անչափ կարեւոր է ցուցադրել մեր կինոմշակույթը եւ վերջինիս միջոցով` մեր ձգտումները, աշխարընկալումն ու ինքնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար «Ոսկեծիրան»-ի առաքելությունը չի սահմանափակվում կինոմատոգրաֆիկ նշանակությամբ. կինոփառատոնը կարեւոր քայլ է աշխարհի մշակութային քարտեզի վրա Հայաստանի ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ: Տասնամյա մեր ընկերությունն արդեն տասներորդ անգամն է աջակցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին»:

Այնուհետեւ ներկայացվել են մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաեւ ժյուրիի կազմը: Բացման արարողությունը նշանավորվել է հայտնի կինոաստղեր Օռնելլա Մուտիին եւ Նաստասյա Կինսկիին «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնման արարողությամբ:

Փառատոնային առաջին օրով սկսվածմեկշաբաթյա հուլիսյան տոնը խոստումնալից մթնոլորտ է ստեղծել: Իրադարձությանը յուրահատուկ երանգ եւ տրամադրություն է հաղորդել կինոփառատոնի մեկնարկի հետ զուգադիպած Վարդավառի տոնը:

Որպես փառատոնի գլխավոր գործընկերՙ 10 տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի իրականացմանն նպատակով հատկացրել է ավելի քան 1.2 միլիարդդրամ: Մասնավորապեսՙ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային 12-րդ կինոփառատոնի կազմակերպման համար ընկերությունը հատկացրել է 150 միլիոն դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ