RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 13:57:51Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
2020-08-05 13:02:00Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 հայ. ԱԳՆ
2020-08-05 13:01:32Կորոնավիրուսի 288 նոր դեպք, 478 առողջացած, 2 մահ
2020-08-05 11:23:08Բեյրութում տեղի ունեցած պայթյունից 3 հայ է զոհվել
2020-08-05 02:11:05Առնվազը 50 սպանված և մոտ 3 հազար վիրավոր(տեսանյութ-թարմացված-2)
#026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015



Տեղադրվել է` 2015-07-23 22:56:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1222, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՄԻԱՎՈՐՈՂ ԵԿԵՂԵՑԻՆ» ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

«Amaanews»-ից անմիջական հրապարակման համար ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Ավստրալիայի միավորող եկեղեցին» (Uniting Church of Australia) պաշտոնապես ընդունել է, որ հայերի 1915-1918 թթ. կոտորածներն ու բռնի տեղահանությունները պետք է բնութագրվեն որպես ցեղասպանություն: Դրանով UCA-ը դարձել է ազգային մակարդակով երրորդ հարանվանությունը այդ երկրում, որ ճանաչել է հարյուր տարի առաջ կատարված հայերի ցեղասպանությունը:

«Ավստրալիայի միավորող եկեղեցին» ստեղծվել է 1977-ին, երբ երեք հարանվանականՙ «Ծխական (համայնքի) միաբանություն», «Մեթոդիստ» եւ «Պրեսբիտերյան» եկեղեցիները միավորվեցին կազմելու Ավստրալիայի երրորդ ամենամեծ քրիստոնեական կազմակերպությունը, որն այսօր ունի ընդհանուր առմամբ 2500 միաբանություններ, որոնք տարբեր լեզուներով են աղոթում: Հայկական ավետարանչական Սիդնեյի միավորող եկեղեցին (Ուիլ-Բիյում տեղակայված) միակ հայկական ծխական միաբանությունն է, որը մաս է կազմում Սիդնեյի Միավորող եկեղեցու Պրեսբիտերական մասնաճյուղին:

Քրիստոնեական միասնականություն եւ պաշտամունքի ազգային խորհրդատու, պատվելի դոկտ. Քրիս Ուոքերը, հայկական կողմից Լեւոն Քարդաշյանի եւ պատվելի դոկտ. Գրիգոր Յումշաջըքյանի (Լոնգվիլի սբ. Էնդրուզ եկեղեցուց) առաջարկ էին ներկայացրել, որ Ավստրալիայի միավորող եկեղեցին ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Առաջարկը ընդունվել էր «առաջինը քրիստոնեականությունը ընդունած երկրի պատմությունը վառ պահելու համար», եւ էկումենիկ զորակցություն արտահայտելու նպատակով Քրիստոնեության համաշխարհային խորհրդի եւ Ասիայի քրիստոնեական կոնֆերանսի հետ, որոնք ավելի վաղ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը:

Առաջարկի միաձայն ընդունումից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 1,5 միլիոն զոհերի հիշատակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 24-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ