RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



Տեղադրվել է` 2015-08-28 23:27:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1666, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՙ ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը գործնական քայլեր են կատարում ավագ դպրոցի աշակերտների շրջանում նորարարական մտածելակերպը խրախուսելու եւ ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու նպատակով: Ամառային ճամբարների ընթացքում «Բիզնես-առաջադրանք» մրցույթի անցկացումը կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագրի կարեւոր բաղադրիչներից է:

Այս տարվա ամռանը «Բիզնես-առաջադրանք» մրցույթում հաղթող ճանաչված եւ որպես մրցանակ «MTS Smart Start» սմարթֆոններով պարգեւատրված թիմի անդամները հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի փորձն ու մրցույթում ձեռք բերած հմտությունների համադրումը պատանիներին թույլ կտա առավել հստակ պատկերացնել, թե բիզնես կառավարման ընթացքում մարքեթինգային ինչ լուծումներ են անհրաժեշտ առավելագույն արդյունքի հասնելու եւ պատասխանատու մոտեցմամբ առաջնորդվելու համար:

«Տարբեր մրցույթների մասնակցությունն ու արձանագրած ձեքբերումները հարաբերական են: Մնայուն եւ ամենակարեւոր հաղթանակն այդ ճանապարհին ստացած գիտելիքներն են: Ոչ ստանդարտ պայմաններում մարքեթինգային տրամաբանված լուծումներ առաջարկելն ու համոզիչ լինելը պահանջում են խորը վերլուծելու ունակություն, մտքի ճկունություն եւ պատկերացումները նախագծի վերածելու հմտություն: Բիզնես-առաջադրանքով դուք հաղթահարեցիք ձեր առջեւ դրված խնդիրը: Ուրախ ենք ձեզ հյուրընկալել նորարարությունների եւ հեռահաղորդակցության առաջատար ընկերությունում«,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ