RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2355, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ-125

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ , Գերմանիա

Նրա շնորհիվ հերոսական մեր պայքարը օրինակ դարձավ

«Ով է այսօր դեռ խոսում հայերի բնաջնջման մասին» Երկրորդ համաշխարահային պատերազմի շեմին Ադոլֆ Հիտլերի արտասանած այս խոսքերին աշխարհին արդեն հայտնի Ֆրանց Վերֆելն 1933-ին լույս տեսած իր «Մուսա լեռան 40 օրերը» գրքով պատասխանել էր: Աշխարհի ավելի քան 20 լեզուներով հրատարակված «Մուսա լեռան 40 օրերը» գիրքն այսօր էլ Գերմանիայում շարունակում է հայերիս ճանաչելի դարձնող բացառիկ կոթող մնալ, եւ որ առավել կարեւոր էՙ մեր ժողովրդի հերոսական պայքարին վայել գրական անժամանցելի հուշարձան է:

Գերմանական նամականիշների տեղեկատուն Վերֆելի 125-ամյակի առիթով ներկայացնում է գրողի պատվին թողարկված հավաքածունՙ հիշեցնելով, որ 1890- ի սեպտեմբերի 10-ին Պրահայում հարուստ հրեաների ընտանիքում լույս աշխարհ եկած ավստրիացի մեծ գրող Ֆրանց Վերֆելը 18 տարեկանում առաջին բանաստեղծությունները հեղինակելով, արդեն ուշադրություն էր գրավել:«Հսկա է», օրագրում արձանագրել էր Ֆրանց Կաֆկան, որ այդուհետ Վերֆելի անբաժան ընկերն էր դառնալու:

Վերֆելի գրքերն արգելված էին Երրորդ ռայխի ժամանակ, եւ նա ստիպված էր ամերիկյան աքսորն ընտրել: Նրա 1941-ին լույս ընծայած «Բերնադետտի երգը» դարձավ բեսթսելլեր, նաեւ նկարահանվեցՙապահովելով հարմարավետ կյանք Հոլիվուդում: «Մենք ազգ էինք, բայց նրա շնորհիվ հոգի ունեցանք», 1945-ին 55 տարեկանում Բեվեռլի Հիլզում մահկանացուն կնքած Վերֆելի հրաժեշտի արարողության ժամանակ այսպես է գնահատել գրողին ամերիկահայ մի քահանա, նշում է գերմանական վերոհիշյալ աղբյուրըՙ շեշտելովՙ 2006-ին Վերֆելին հետմահու շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն: Մենք այլ կերպ ձեւակերպենքՙ նրա գրական հուշարձանի շնորհիվ հերոսական մեր պայքարը օրինակ դարձավ. բազմիցս գրառված էՙ համակենտրոնացման ճամբարներում հրեաները կոփում էին իրենց ոգինՙ ընթերցելով Մուսա լեռան հերոսամարտի պատմությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ