RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1462, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՊԱՊԸ ԷԺԱՆԱՑՐԵՑ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Պ. Ք.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոխել է կաթոլիկների ամուսնալուծության կանոնները: Այն կարագանա եւ զգալիորեն կէժանանա, հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:

Նոր կանոնները ամենաաղքատ երկրների կաթոլիկներին թույլ կտան կրճատել ամուսնալուծության ծախսերը: Հին կանոնների պարագայում պահանջվում էին տարիներ եւ հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր դոլարներ: Պապը եկեղեցուն կոչ է արել առհասարակ հրաժարվել տուրքերից: Այժմ ամուսնալուծության դեպքերի քննարկումը պետք է տեւի ամենաշատը 45 օր:

Պապը հայտարարել է, որ նոր կարգը կոչված չէ փոխելու հին սովորույթները: Պարզեցումը հավատացյալներին պետք է օգնի հասնել արդարության եւ հոգու փրկության, նշել է նա, ավելացնելով, որ ամուսնությունը մնում է անխզելի միություն:

Չամուսնալուծված եւ ուրիշի հետ ապրող անձինք համարվում են շնացողներ եւ հաղորդություն չեն ստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ