RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1365, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԷԿՈՒՄԵՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒԵՍՏՄԻՆՍՏԵՐՅԱՆ ԱԲԲԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՐ ՍՐԲԱԴԱՍՎԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

Հ. Ծ.

Չորեքշաբթիՙ հոկտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 19.00-ին Լոնդոնի շքեղագույն, հինավուրց Ուեստմինստերյան Աբբայությունում, որտեղ թագադրվել են անգլիացի միապետների մեծ մասը եւ որտեղ թաղված են բրիտանացի նշանավոր պետական գործիչներ եւ ճանաչված գրողներ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված էկումենական պատմական արարողություն, տեղեկացնում է Լոնդոնի Թեքեյան մշակութային միության կողմից խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:

Արարողությունը, որին ներկա են գտնվելու, ըստ հաղորդագրության, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ուելսի արքայազնը եւ Քենտերբերիի արքեպիսկոպոսը, կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում եւ 2014-ից նաեւ Իռլանդիայում ՀՀ դեսպան դոկտ. Արմեն Սարգսյանի հովանու ներքո եւ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Ուեստմինստերյան Աբբայության ավագ քահանայի բարյացակամ թույլտվությամբ: Արարողությանը ներկա գտնվելու հրավերներ ուղարկվել են Մեծ Բրիտանիայի վարչապետին, կառավարության, լորտերի պալատի եւ հոգեւորական դասի ներկայացուցիչներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ