RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



Տեղադրվել է` 2015-10-01 22:41:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1379, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԷԼԻՖ ՇԱՖԱՔԻ ԳԻՐՔԸՙ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

Հ. Ծ.

«Շատ գերմանացիների համար Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակությունները լավ առիթ էին առավել խորը ծանոթանալու հայերին պատուհասած իրականության հետ», գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Մուրիել Միրաք-Վայսբախը: Բարեբախտաբար, նշում է նա, գերմաներենով հրատարակված գրքերի պակաս չզգացվեց: Նրա հոդվածից տեղեկանում ենք, որ ժամանակին հրատարակված Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» եւ թուրք-գերմանացի գրող Դողան Ակհանլիի «Վերջին դատաստանի դատավորները» գրքերին վերջերս եկել են լրացնելու «Լեփսիուսհաուս» տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում: Հայոց ցեղասպանությունը», Յուրգեն Գոթշլիխի «Ցեղասպանության գործակիցը: Գերմանիայի դերը հայերի բնաջնջման գործում» եւ Մայքլ Հեսմանի «Հայոց ցեղասպանությունը» հատորները: Վերջին երկուսը հատկապես արժեքավոր են եւ քննադատների բարձր գնահատականին են արժանացել համապատասխանաբար գերմանական եւ վատիկանյան արխիվների մանրազնին ուսումնասիրությունների եւ վերլուծությունների համար:

Բայց եթե պատմական փաստաթղթերը ուժեղ միջոց են պայքարելու ժխտողականության դեմ, ապա գրական-գեղարվեստական վեպերը առավել մատչելի են հասարակ մարդկանց սրտերին ու մտքերին: Այդ առումով մեծ ժողովրդականություն է վայելել վերջերս գերմաներենի թարգմանված Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի լակոտը» գիրքը, որի նախաբանում նա գրել է. «Ես խորը փոփոխություններ եմ որոնում ինչպես քաղաքական, այնպես էլ գրական ոլորտներում: Փոփոխություններ, որոնք լի են հետաքրքրությամբ, կարեկցանքով եւ համեստությամբ: Բարձրաձայնելու, գոռալու փոխարեն ես փսփսում եմ»: Այդ փսփսուկները, ըստ Մուրիել Միրաք-Վայսբախի, խորը իմաստ են պարունակում իրենց մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ