RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
2021-01-19 16:58:19Պարզվում է` Pfizer-ը ճնշում էր գործադրել հաստատվելու համար
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-10-21 21:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1358, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀԱՅԿԱԿԱՆ ՍԿԵՊՏԻՑԻԶՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Որոշված էՙ դեկտեմբերի 6-ին ժողովուրդը գնում է քվեարկության, հանրաքվեի: Գնում էՙ «այո» կամ «ոչ» ասելու փոփոխված կամ բարեփոխված Սահմանադրությանը: Գնում էՙ առանց իմանալու, գոնե այս պահի դրությամբ, թե ինչի՞ն է կողմ կամ դեմ քվեարկելու: Կհասցնե՞ն «Այո»ի կողմնակիցները մինչեւ դեկտեմբերի 4-ը, այսինքն մինչեւ քարոզչության համար սահմանված ժամկետի ավարտը, քաղաքացիներին հասկանալի, մարդկայի՛ն լեզվով բացատրել, թե ի՞նչն է փոխվելու Սահմանադրության մեջ, մինչ այդ հոգ տանելով հասկացնելու նաեւ, թե այսօր, 2005 թ.ից ի վեր, ի՞նչ Սահմանադրությամբ է կառավարվում երկիրը, դեռ չխոսելով այն մասին, թե մինչեւ ա՛յդ ինչ Սահմանադրություն էր գործում Հայաստանում:

Վերեւում ասացիՙ մարդկայի՛ն լեզվով բացատրել: Նկատի ունեի ոչ թե հայերենը, այլ հայավարի՛ լեզուն: Այսինքն այն լեզուն, որը գործածում է մեր ժողովուրդը տանը, տրանսպորտի մեջ, շուկայում կամ խանութում - ի՞նչն է փոխվելու իր կյանքում, ինչպե՞ս, եւ ինքը ի՞նչ քյար է ունենալու դրանից:

Սաՙ «Այո»ականների մասով:

Ավելի նախանձելի կամ նախընտրելի չի լինելու «Ոչ»ականների վիճակը: Նրանք էլ չեն կարող մարդավարի, ավելի ճիշտՙ հայավարի՛ բացատրել հասարակ քաղաքացիների կրելիք վնասները բարեփոխված Սահմանադրությունից: Նրանց համար է՛լ ավելի դժվար է լինելու բացատրելը, թե ինչո՞ւ եւ ինչո՞վ է նախընտրելի գործո՛ղ Սահմանադրությունը, որը փորձելու են պահպանել «Ոչ»ականները, նույնիսկ նրանքՙ ովքեր 2005-ին «Ոչ» էին ասել այժմ գործող Սահմանադրությանը: Մանավանդ նրանքՙ որ ի վերուստ տրված առաքելություն ունեն միշտ «Ոչ» ասելու ամեն ինչի...

Մնում է մեկ ելք, որը իրականում ոչ թե ելք է, այլՙ փակուղի, ինչի մեջ գտնվում ենք անընդհատ, արդեն 24 տարի- քվեարկողները բաժանվում են երկու հակադիր խմբերի. մի խումբը դիրքավորվում «Այո»ի խրամատներում, մյուս խումբըՙ «Ոչ»ի: Եվ... կռվեցեք, տղեք, կռվեցեք քաջ-քաջ: «Այո»ի խրամատներում դիրքավորվածները դարձյալ կրկնելու են, թե իրենք միշտ ճիշտ են, միշտ ուժեղ ու միշտ հաղթող, իսկ «Ոչ»ի խրամատներում գտնվողները կրկնելու են այնՙ ինչ շարունակ են կրկնել. «սրանց» Սահմանադրությունը մեզ պետք չէ, «սրանց» ոչ մի բանը մեզ պետք չէ, դա դավադրություն է, դիվերսիա, որպեսզի... Եվ... կռվեցեք տղեք, կռվեցեք քաջ-քաջ:

Անշուշտ, կլինի նաեւ, ինչպես միշտ, մի երրորդ խումբ, իսկակա՛ն եւ հավիտենական սկեպտիկների խումբը, որը կասի. «Մեզ պետք չէ որեւէ Սահմանադրություն, մեզ պետք է ղեկավարեն ուրիշներ, անպայմա՛ն դրսից: Այդպես է եղել, այդպես էլ կգնա»:

Եվ ամենավտանգավորը դրանք ենՙ բո՛ւն սկեպտիկները: Նրանք միշտ ոտքով են քվեարկում: «Եթե դրսինները չեն գալիս մեզ ղեկավարելու, ուրեմն մե՛նք գնանք նրանց մոտՙ ղեկավարվելու» տրամաբանությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ