RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-10-21 21:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 914, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՊՐԱՀԱՅԻ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՓՈԽԱՆՑՎԵՑ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

«ՕՐԵՐ»

Կարդինալ Դուկան բանալին հանձնեց Հայր Բարսեղին

Պրահա-ՕՐԵՐ - Հոկտեմբերի 11-ին Պրահայի Սուրբ Հոգի կաթոլիկ եկեղեցին փոխանցվեց Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքինՙ անժամկետ օգտագործման համար: Պատմական այս իրադարձությանը ներկա էր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն դարձավ չեխահայերի ցանկությունը: Վերջին տարիների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ կարդինալ Դուկայի միջեւ հաստատված ջերմ հարաբերությունները նպաստեցին բանակացությունների ավարտին եւ տվեցին իրենց դրական արդյունքը:

14-րդ դարում կառուցված Սուրբ Հոգի եկեղեցու փոխանցման արարողությունը սկսվեց ժամերգությամբ, գոհաբանական աղոթքով, որին մասնակցեցին Հայր Բարսեղը, Կենտրոնական Եվրոպայում հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը եւ Հայկ սարկավագ Ութիջյանը:

Ժամերգությունից հետո, կարդինալ Դուկային շնորհակալանքի խոսք ասաց Հայր Բարսեղը, նշելով, որ եկեղեցու հանձնումը քրիստոնեական սիրո ու եղբայրության արտահայտություն էր: Հայր Բարսեղը ներկա հավատացյալներին կոչ արեց այսուհետ իրենց աղոթքներով լցնել եկեղեցին եւ զորացնել: «Եկեղեցին միայն պատերը չեն, այն պետք է պահենք, պահպանենք եւ հոգ տանենք մեր միասնական ջանքերով», ասաց նա: Կենտրոնական Եվրոպայում հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը շնորհավորելով չեխահայ համայնքին, նշեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհակալանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցում կարդինալ Դուկային եւ նոյեմբերի 3-ին նրան սպասում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում: Նա մաղթեց, որ այսուհետ եկեղեցու Սուրբ հոգին ուղեկցի հայ հավատացյալ համայնքին եւ հայությունն իր ամենօրյա աղոթքներով լցնի այս եկեղեցին:

Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը նույնպես շնորհակալություն հայտնելով չեխ ժողովրդին եւ կարդինալ Դուկայինՙ փոխանցեց Հայաստանի կառավարության շնորհավորանքները: Նա նշեց, որ չեխահայ համայնքի, եկեղեցու եւ պետության հավաքական ջանքերն ի վերջո տվեցին նման դրական արդյունք: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ հայությունն այնպես է դրսեւորել իրեն, որ արժանացել է նման վստահության չեխ եկեղեցու կողմից, եւ այժմ մեծ պատասխանատվությամբ պետք է հոգ տանել եկեղեցուն, ոչ միայն պահելով, այլեւ շենացնելով:

Այնուհետեւ ներկաներին ողջունեց եւ շնորհավորեց Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկան: Նա անդրադարձավ հայ եկեղեցու եւ հայության քրիստոնեական ժառանգությանը, այն ողբերգությանը, որ 1915 թվականին տեսել է հայ ժողովուրդը, ինչի մասին վկայել է նաեւ պրահայաբնակ գրող Ֆրանց Վերֆելը: Կարդինալը նաեւ նշեց, որ այս օրը տոն է բոլորի համար, եւ շնորհավորեց չեխահայությանը այս առիթով:

Ելույթի ավարտին կարդինալ Դուկան եկեղեցու խորհրդանշական բանալին հանձնեց Հայր Բարսեղին: Ներկաներին իբրեւ օրվա հիշատակ բաժանվեցին նաեւ փայտե խաչեր:

Արարողությանը ներկա էին Չեխիայի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավոր Մարեկ Բենդան, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Եկեղեցում ներկա հայերը ուրախությամբ շնորհավորում էին միմյանց եւ մոմավառությամբ աղոթում:

Նշենք, որ հայերը Պրահայում երբեւէ եկեղեցի չեն ունեցել, բայց վերջին 10 տարիներին բոլոր եկեղեցական արարողությունները կատարվում էին հայ հավատացյալ համայնքին տրամադրվող Պրահայի կաթոլիկ Սուրբ Յիլիի եկեղեցում:

Սուրբ Հոգի եկեղեցին գտնվում է Պրահա 1 թաղամասի Dunվ 1083/7 հասցեում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ