RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 896, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԱՌԱՆՑ ՊԱՊԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ

Ինչպես գիտենք, անկախանալով մենք իրագործել ենք մեր պապերի երազանքը, ընդ որում` ոչ թե սովորական, այլ` դարավոր: Գիտենք նաեւ, որ մեր հայրենիքը, ներառյալ` երկիրը, մենք ժառանգել ենք մեր պապերից: Չնայած այս կապակցությամբ երկրորդ վարկածն էլ կա, ըստ որի մենք մեր հայրենիք-երկիրը ոչ թե ժառանգել ենք մեր պապերից, այլ պարտքով ենք վերցրել մեր երեխաներից, հետեւաբար հենց նրանց էլ մի օր պետք է հետ վերադարձնենք: Թերեւս հենց այս երկու գիտակցումների արդյունքում էլ մենք` այսօր ապրողներս, ապրում ենք ծնողներին հուսախաբ չանելու ջանասիրությամբ եւ հանուն մեր երեխաների` լուսավոր, կամ բարգավաճ, եւ կամ ապահով, կամ էլ հզոր ապագայի:

Իզուր: Բանն այն է, որ ոչ առաջ, երբ ապրել եւ երազել են մեր պապերը, ոչ էլ հետո, երբ պիտի հայրենիք-երկիրը մեր երեխաները տոկոսներով հետ ստանան մեզանից, մենք, կամ գոնե մեզանից շատերը չենք եղել եւ չենք լինելու, հետեւաբար ստացվում է, որ ոչ լավ ու ազատ հայրենիք ունենալու երազանքն է մերը, ոչ էլ այդ հայրենիքից վայելք ստանալու բերկրանքն է լինելու: Մենք ընդամենը կապող օղակ ենք` մեր պապերի եւ երեխաների միջեւ եւ զրկված ենք այստեղ եւ հիմա լավ ապրելու որեւէ հեռանկարից: Միջանկյալ սերունդ...

Տարիներ առաջ, երբ Թբիլիսիում հարավկովկասյան երկրների լրագրողների սեմինարի էի, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլին նոր-նոր էր սկսել իր կարճատեւ քաղաքական կարիերան եւ «Վրացական երազանք» կուսակցությունը հենց այդ օրերին էր հայտարարել երկրի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: Վրացի գործընկերներս խիստ ոգեւորված էին, մեծ հույսեր կապելով Իվանաշվիլիի հետ: Ես հետաքրքրքվեցի նրանցից, թեՙ լավ, մի՞թե Սաակաշվիլիի օրոք լավ չէր, մարդը երկիրը եւ ամենակարեւորը` ժողովրդին փոխեց: Երբեք չեմ մոռանա, թե ինչ պատասխանեցին վրացի լրագրողները. «Այո, դա այդպես է, այո, Սաակաշվիլին փոխեց մեզ եւ մեր երկիրը եւ դեպի լավը, մենք հիմա լավ ենք ապրում, բայց մենք ուզում ենք հիմա եւ այստեղ ավելի լավ ապրել»:

Կարող էին, չէ՞, վրացիները չընտրել Իվանաշվիլիին, բավարարվել Սաակաշվիլիիով, իսկ «ավելի լավ ապրելու» իրենց ցանկությունը թողնել իրենց երեխաներին, պահելով իրենց` քչով բավարարվելը: Իհարկե կարող էին, բայց չարեցին: Այլ հարց է, որ Իվանաշվիլին եկավ-գնաց, բայց վրացիների կյանքը էապես չբարելավվեց` Սաակաշվիլիի ղեկավարման տարիների հետ համեմատ, բայց կարեւորն այն է, որ վրացիները, այսօ՛ր ապրող վրացիները, համոզված էին, որ հիմա եւ այստեղ ավելի լավ է լինելու, եւ փորձեցին: Մենք, սակայն, հեռու ենք պահում մեր հայրենիք-երկիրը նման փորձարկումներից, որովհետեւ այն մերը չէ. այն մենք ժառանգել ենք մեր պապերից եւ կամ պարտքով վերցրել մեր երեխաներից: Դրա համար էլ բոլորն ովքեր խոսում են, խոսում են կա՛մ հինավուրց պատմությունից, կա՛մ լուսավոր ապագայից: Եղբայր, մենք հիմա ենք ապրում, հիմա ենք վատ ապրում, հիմա ենք ուզում ավելի լավ ապրել, հիմա եւ այստե՛ղ:

Սա մեր երկիրն է, իհարկե սա չի նշանակում, որ «որտեղ ուզենք կնստենք», բայց սա նշանակում է, որ այն հիմա պետք է փոխվի դեպի լավը, եւ այդ փոփոխությունը պետք է մենք անենք` ոչ թե հանուն մեր պապերի երազանքի ամբողջական իրագործման, ոչ թե հանուն մեր երեխաների ապագայի, այլ հանուն մեր ներկայի:

Կստացվի, թե՞ ոչ, այլ հարց է, բայց եթե անգամ չստացվի, ոչ ոք, անգամ մեր երեխաները մեզ չեն կարող մեղադրել, որ մենք անգամ չփորձեցինք ավելի լավը դարձնել եւ ինչն ավելի կարեւոր է` ավելի լավը դառնալ: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ