RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 774, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Պ. Ք.

ՌԴ ընտրովի փոխգործողության քաղաքականությունը

ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայի տարածքում ռմբակոծել ահաբեկիչների օբյեկտները, ըստ որում հարվածներ հասցվում են ոչ միայն «Իսլամական պետությանը», այլեւ Բաշար Ասադին դիմակայող մյուս խմբավորումներին: Սիրիական բանակը անցել է նաեւ հարձակողական գործողությունների, թշնամուն հետ մղելով դեպի Թուրքիայի եւ Հորդանանի սահմանները:

Քանի որ ռազմական գործողության արդյունքները առանձնակի կասկածներ չեն հարուցում, այժմ ինտրիգը տեղափոխվել է դիվանագիտական հարթություն: Եվրոմիությունը Ռուսաստանին առաջարկում է իր գործողությունները համաձայնեցնել միջազգային լայն կոալիցիայի հետ եւ պայքարել հանուն ընդհանուր նպատակի, այն էՙ Սիրիական հարցին մասնակից բոլոր ուժերի քաղաքական երկխոսության հաստատման: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո:

Ռուսաստանը դրան դեմ չէ եւ քանիցս պատրաստակամություն է հայտնել համագործակցելու հակաահաբեկչական պայքարով շահագրգռված բոլոր ուժերի հետ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերով, հնարավոր է համագործակցել նույնիսկ սիրիական աշխարհիկ ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք «մերժում են ահաբեկչական մեթոդներն ու գաղափարախոսությունը»:

Լավրովը կարծում է, որ Սիրիայում հակաահաբեկչական պայքարի քայլերի համակրումից բացի, հնարավոր է ընդդիմության այդ հայրենասիրական ջոկատներին ներգրավել քաղաքական բանակցությունների պայմանների նախապատրաստման ջանքերի մեջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով, Սիրիայի քաղաքացիական պատերազմին ռուսական օդուժի միջամտության պատճառներից մեկը հենց միջսիրիական երկխոսությունը խթանելու ձգտումն է: «Երբ մայրաքաղաքի մոտերքում «Իսլամական պետության» ահաբեկիչներն ու նրանց նմաններն են, Սիրիայի գրեթե պաշարված իշխանությունների հետ համաձայնության գալու որեւէ ցանկություն երեւի չի ծագում: Եվ ընդհակառակը, եթե սիրիական բանակը ցուցադրի իր կեսունակությունը եւ ահաբեկիչների դեմ պաքարելու պատրաստակամությունը, ցույց տա, որ իշխանությունը կարող է դա անել, այդ ժամանակ քաղաքական փոխզիջումների հասնելու հնարավորություններն էլ անհամեմատ շատ կլինեն», ասել է ՌԴ նախագահը:

Բացի դրանից ՌԴ ղեկավարները հասկանում են, որ սիրիական գործարքը Սիրիայի քիմիական զենքի պատմությունից հետո Ռուսաստանի եւ հավաքական Արեւմուտքի արդյունավետ համագործակցության փաստորեն առաջին օրինակն է: «Այսօր մենք Արեւմուտքի հետ ընտրովի փոխգործողության նոր քաղաքականություն ենք վարում: Ոմանք դա անվանում են համագործակցության-մրցակցության շատ նեղ շրջանակ», հայտարարել է Պետդումայի արտաքին գործերի հանձնախմբի նախագահ Ալեքսեյ Պուշկովը: «Ընտրովի փոխգործողության» քաղաքականությունը ամենաառաջին քայլն է կառուցողական հարաբերությունների ձեւավորման ճանապարհին, որի վրա վաղուց պետք է կանգնած լինեին Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը:

ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից բացի, Սիրիայի հակամարտության մեջ շահեր ունի նաեւ Սաուդյան Արաբիան, որը Մոսկվան պարզապես անտեսում է: Սաուդցիները դրանից դժգոհ են, եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար եւ արքայազն Մուհամմադ բին Սալմանը նախազգուշացրեց Սիրիայում ՌԴ ռազմական գործողության «վտանգավոր հետեւանքների» մասին:

Որոշ վտանգավոր հետեւանքներ ԱԴԾ-ն թերեւս արդեն կանխել է (օրերս բռնված մի խումբ ահաբեկիչներ որոշել էին պայթյուն կազմակերպել Մոսկվայում): Ուրիշ հետեւանք կարող է լինել Ծոցի երկրների կողմից գրոհայիններին նոր զինատեսակների (օրինակՙ հակատանկային համակարգերի) հանձնումը: Գուցե սաուդցիները հորինեն Մոսկվայի եւ Բաշար Ասադի վարչակարգի կյանքը բարդացնող այլ եղանակներ: Սակայն նրանք անկարող են Ռուսաստանին ստիպել փոխելու մոտեցումը Սիրիայի հանդեպ: Ռուսաստանը եւ Արեւմուտքը Սիրիայի նախագահի եւ ընդդիմության ճակատագրերը որոշել են առանց Սաուդյան Արաբիայի, նշում է «Էքսպերտ.ռու» կայքէջը: Պատճառը ոչ թե վերջինիս չհարգելն է, այլ այն, որ կողմերը նրան համարում են քայքայիչ ուժ, որին վտանգավոր է ներգրավել նույնիսկ բանակցությունների մեջ: Այս հիմքի վրա սաուդցիներին արդեն երկրորդ անգամ դուրս են թողնում տարածաշրջանային կարեւորագույն գործընթացներից. առաջինը Իրանի միջուկային գործարքն էր: ԱՄՆ-ի ու Եվրոպայի նմանօրինակ վարքագիծը Սաուդյան Արաբիային պետք է ստիպի լավ մտածել տարածաշրջանում իր գործողությունների մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ