RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱՐՑ

Տեղադրվել է` 2015-10-21 21:07:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 762, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԻՆՉՈՒ Է ԵՎՐՈՊԱՆ ԲՂԱՎՈՒՄ «ՌՈՒՍԱԿԱՆ ԶԱՎԹՈՒՄՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Պ. Ք.

Պատասխանը տալիս է... Դոստոեւսկին

Ճիշտ 14 տարի առաջ Աֆղանստանում սկսվեց «Անսանձելի ազատություն» հակաահաբեկչական գործողությունը: Օդային եւ հրթիռային հարվածներ հասցվեցին Քաբուլում, Ղանդահարում եւ Ջելալաբադում թալիբների հրամանատարական կետերին, ահաբեկիչների պատրաստման ճամբարներին, օդանավակայաններին եւ հակաօդային պաշտպանության միջոցներին: Դրան պետք է հաջորդեր ցամաքային գործողություն:

Աֆղանստանում չկային ռազմական օբյեկտներ եւ հակաօդային պաշտպանության միջոցներՙ դրանց հանրաճանաչ իմաստով, իսկ լեռներում շարժական զենիթային կայանքները, հենակետերն ու զինապահեստները ոչնչացնելը դժվար է նույնիսկ գերճշգրիտ զենքով: Ամերիկացիները հասկանում էին, որ միայն օդային ու հրթիռային հարվածներով վերջնական դրական արդյունքի հասնելն անհնար է:

Անհրաժեշտ էր ցամաքային գործողությունը, ինչը կապված էր մեծ դժվարությունների հետ եւ հղի էր անկանխատեսելի հետեւանքներով: Բարդություններ ծագեցին խմբավորման ծավալման հարցում: Տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից Պակիստանի ղեկավարությունը ծանր կացության մեջ հայտնվեց փուշտուական ցեղերի հակաամերիկյան ելույթների պատճառով, իսկ Իրանը եւ Թուրքմենստանը հրաժարվեցին իրենց տարածքները տրամադրել ամերիկյան զորքերի տեղաբաշխման համար: Տաջիկստանից եւ Ուզբեկստանից թալիբների հենակետերը ոչնչացնելու համար հարկ կլիներ հաղթահարել Աֆղանստանի տարածքի մեծ մասը, ինչը կհանգեցներ հավելյալ կորուստների: Աֆղանստանում թալիբների դեմ միակ ռեալ ուժը կլիներ «Հյուսիսային դաշինքը», բայց ամերիկացիները բավարար ազդեցություն չունեին դրա ղեկավարության վրա: Նկատի ունենալով, որ Ռուսաստանն օժանդակում է «Հյուսիսային դաշինքին», ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Շանհայի հանդիպան ժամանակ օգնության խնդրանքով դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Մոսկվան ըմբռնումով վերաբերվեց 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերին, երբ ԱՄՆ-ում զոհվեցին հազարավոր անմեղ մարդիկ: Ռուսաստանը գիտեր, թե ինչ է ահաբեկչությունը: Ու թեեւ Աֆղանստանի գործողության իրավական ապահովման առումով մնում էին շատ հարցեր, թեեւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը 2001 թ. հոկտեմբերի Անվտանգության խորհրդին հանձնած հատուկ ուղերձում նախազգուշացրել էր, որ ամերիկացիներն իրենց իրավունք են վերապահում հարվածելու համաշխարհային ահաբեկչության մասնակից ամեն մի երկրի կամ խմբավորման, նախագահ Պուտինը պաշտպանեց ԱՄՆ-ի գործողությունները: Ռուսաստանի օդային տարածքը տրամադրվեց ամերիկյան ռազմափոխադրական ինքնաթիռների թռիչքներին: Պուտինը խորհրդակցեց Ուզբեկստանի եւ Տաջիկստանի ղեկավարների հետ, որոնք իրենց ավիացիոն բազաները տրամադրեցին ամերիկյան զորքերին: Դուշանբեում Պուտինը հանդիպեց Բուրխանուդդին Ռաբանինի եւ «Հյուսիսային դաշինքի» մյուս առաջնորդների հետՙ նրանց համոզելով, որ հարկավոր է ամերիկացիների հետ համագործակցել թալիբների դեմ համատեղ պայքարելու համար:

Այս ամենի հիշեցման պատճառը ներկայիս հակառուսական հուժկու արշավն է, որը արտասահմանյան ԶԼՄ-ներում ծավալվել է «Իսլամական պետության» դեմ սկսված ռազմաօդային գործողության կապակցությամբ: Գործողությունն իրականացվում է պաշտոնական Դամասկոսի խնդրանքով: Արեւմուտքի քարոզչության ապատեղեկատվությունը, հիստերիան եւ անթաքույց ստահոդությունը ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների աշխատանքի արդյունքն է: Գերմանական ARD առաջին ալիքի հաղորդումներում ՌԴ օդային հարվածների թեման առիթ դարձավ Գերմանիայի բնակիչներին կրկին հիշեցնելու, թե նրանց աչքին ինչպիսի «համաշխարհային չարիք» պետք է լինի Ռուսաստանը: Այնինչ մինչեւ վերջերս Ռուսաստանն ու Գերմանիան սերտորեն համագործակցում էին ՌԴ-ՆԱՏՕ, ՌԴ-ԵՄ գագաթաժողովների, «Պետերբուրգյան երկխոսություն» քաղաքացիական համաժողովի գծով: Իսկ այսօր կասեցված են այդ բոլոր շփումները: Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ռյուդիգե ֆոն Ֆրիչը գերմանա-ռուսական հարաբերություններին նվիրված մոսկովյան միջազգային կոնֆերանսում հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է «երկխոսություն վարել, համատեղ քննարկում անցկացնել», բայց նաեւ պաշտպանեց Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները, Բեռլինի դիրքորոշումը պատճառաբանելով «վճռականության դրսեւորման մեջ» Արեւմուտքի համախմբման ցուցադրությամբ:

Ֆյոդոր Դոստոեւսկին վրդովվում էր, որ եվրոպացիները չգիտեն եւ չեն հասկանում Ռուսաստանը եւ ռուս ժողովրդին, ատում են Ռուսաստանըՙ վախենալով նրա ուժից: Դեռ 19-րդ դարում նա ահա թե ինչպես է բնութագրել եվրոպացի ղեկավարներին. «Եվրոպայում բղավում են «ռուսական զավթումների, ռուսական նենգության» մասին, բայց դա արվում է միայն սեփական ամբոխին հարկ եղած դեպքում վախեցնելու համար, իսկ իրենքՙ ճղճղանները դրան բնավ չեն հավատում, ասենք երբեք չեն էլ հավատացել: Ընդհակառակը, այժմ Ռուսաստանի կերպարանքում նրանց շփոթեցնում եւ վախեցնում է ինչ-որ ճշմարտացի, ինչ-որ չափազանց անշահախնդիր ու ազնիվ բան, որը խորշում է թե՛ զավթումից եւ թե՛ կաշառքից: Նրանք կանխազգում են, որ այդ երկրին անհնար է կաշառել եւ քաղաքական որեւէ օգուտով ներքաշել շահախնդրական կամ բռնի գործի մեջ»:

Ժամանակին Ռուսաստանի առջեւ ծառացած էր չափազանց բարդ խնդիր. երկիրը դուրս բերել մեկուսացումից եւ վերականգնել նրա երբեմնի մեծության կարգավիճակը արտաքին քաղաքական ասպարեզում: Ռուսաստանը չէր կարող իրեն թույլ տալ ներքաշվելու եվրոպական լուրջ հակամարտության մեջ: Ուստի այդ նպատակին կարելի էր հասնել միայն հմուտ դիվանագիտությամբ, այն զուգորդելով ճիշտ հաշվարկի եւ երկաթյա տոկունության հետ: Ալեքսանդր 2-րդ ցարի օրոք ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, իշխան Ալեքսանդր Գորչակովը, ժամանակավորապես հրաժարվելով Եվրոպայի գործերին խառնվելուց, արտաբերեց մի խոսք, որն անմիջապես դարձավ թեւավոր. «Ասում են, թե Ռուսաստանը բարկանում է: Ոչ, Ռուսաստանը չի բարկանում, նա կենտրոնանում է»: Բայց արդեն 1860 թվականին իշխանը ի լուր ամենքի հայտարարեց. «Ռուսաստանը դուրս է գալիս զսպվածության այն վիճակից, որը նա իր համար պարտադիր էր համարում Ղրիմի պատերազմից հետո»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ