RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 751, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԱՄՆ-Ը ՀԻԱՍԹԱՓՎԵԼ Է ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՑ

Պ. Ք.

Պենտագոնը բարեփոխում է սիրիացի ապստամբների պատրաստման ծրագիրը: Մի քանի վարժաճամբարների փոխարեն ապագայում հավանաբար կմնա ընդամենը մեկ ուսումնական կենտրոն Թուրքիայում, որտեղ ընդդիմության առաջնորդները կյուրացնեն օպերատիվ մանյովրների ծրագիր: Փորձագետները կարծում են, որ ամերիկացիները պարզապես պահարկում են ծրագիրը, քանի որ նրանք դեռ չունեն մերձավորարեւելյան հետագա ռազմավարություն:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը փակել է սիրիացի ասպտամբների պատրաստման ու հանդերձավորման 500 մլն դոլարանոց ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Նյու Յորք թայմս» թերթը, ծրագիրը ցույց տվեց իր անարդյունավետությունը ցամաքային մարտունակ զորքերի պատրաստման գործում, որոնք կկարողանային դիմակայել «Իսլամական պետությանը»:

Լոնդոնում կազմակերպված ճեպասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Քարտերը հայտարարեց. «Ես դժգոհ եմ նախորդ փորձերից, ուստի մենք մշակել ենք ուրիշ մոտեցումներ: Կարծում եմՙ շուտով դուք կլսեք նախագահ Օբամայի ծրագրի հետագա ճակատագրի մասին»:

«Նյու Յորք թայմսի» պենտագոնյան աղբյուրը հավատացնում է, որ Հորդանանում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում կամ ԱՄԷ-ում վարժական ծրագրերի համար սիրիացիՙ այսպես կոչված չափավորական ասպտամբների հետագա հավաքագրում չի լինելու: Փոխարենը ընդդիմության առաջնորդների մի փոքր խումբ զանազան օպերատիվ մանյովրներ կսովորի Թուրքիայի տարածքում գտնվող կենտրոնում:

Թերթի տվյալներով, անցյալ շաբաթ նախագահ Օբաման անվտանգության եւ միջազգային քաղաքականության գծով իր խորհրդականների հետ երկու հանդիպումների ժամանակ հավանություն է տվել ռազմավարության փոփոխմանը: Սակայն նոր ուղեգծի մանրամասնությունները դեռ անհայտ են:

«Մի քանի հազար հետեւակայինների մարզումը սխալ մոդել էր: Կարծում եմՙ դրանում կասկած չկա», ասել է «Նյու Յորք թայմսի» մեկ ուրիշ կառավարական աղբյուր: Նա գտնում է, որ վարժական ծրագիրը հետաձգված է, թեեւ ապագայում հնարավոր է դրա վերսկսումը:

Բացի դրանից, անցյալ շաբաթ մի քանի սենատոր նամակներ են գրել պետդեպարտամենտին, Պենտագոնին եւ ԿՀՎ-ին, երկյուղներ արտահայտելով, որ իրականում օգնություն է հատկացվում նրանց, ում դեմ նախապես ուղղված էր ծրագիրը:

Ամերիկյան կողմի տվյալներով, վարժանք անցած սիրիացի որոշ ապստամբներ իրենց հանդերձանքի եւ զինամթերքի մի մասը հանձնել են «Ան-Նուսրա ճակատ» իսլամիստական խմբավորմանը, որը կապված է «Ալ Ղաիդայի» հետ:

Նաեւ հաղորդվում է, որ ամերիկացի հրահանգիչների պատրաստած սիրիացի ընդդիմադիրների մի մասը սպանվել է, մի մասն էլ անցել է իսլամիստների կողմը:

«Իսլամական պետության» դեմ պայքարելու համար սիրիացի ապստամբների պատրաստություն սկսելու մասին հայտարարվել էր 2015 թ. մայիսի 8-ին:

Սկզբում խոսքը 90 կուրսանտի մասին էր: Պենտագոնը ծրագրում էր մինչեւ տարեվերջ հավաքագրել 3200 մարդու: Ենթադրվում էր, որ «աշակերտները» կստանան ամսական 250-400 դոլարՙ նայած իրենց հմտություններին, առաջնորդական հատկանիշներին եւ հաջողություններին:

Սակայն շուտով հենց ամերիկացի զինվորականները խոստովանեցին, որ ապստամբների պատրաստման կենտրոններն անարդյունավետ են: Այդ մասին սեպտեմբերի սկզբներին խոսեց մասնավորապես ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Լլոյդ Օստինը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ: Նրա խոսքերով, ամերիկացիների մարզած 54 սիրիացի ընդդիմադիրներից մարտունակ է մնացել 4-5 մարդ:

ՌԴ զինվորական քաղաքագետների ընկերակցության անդամ Ալեքսանդր Պերենջիեւը կարծում է, որ Պենտագոնը սկսում է վերանայել իր մերձավորարեւելյան ռազմավարությունը: Սակայն, դատելով ըստ ամենայնի, ԱՄՆ-ի իշխանությունները դեռ վերջնական պատկերացում չունեն, թե այն ինչպիսին պետք է լինի ապագայում:

«Փողերի հետագա ներդրումը հաջողություն չի բերի: Ամերիկացիներին ուզում են սպասել եւ գործի են դնում նախագծի ոչ թե իրականացման, այլ պահպանման համակարգը: Նոր ռազմավարություն չի մտածված, ուրեմն խոսքը դրա պահարկման մասին է», ասել է փորձագետը «Լենտա.ռու» կայքէջին տված հարցազրույցում:

Պերենջիեւի կարծիքով, սիրիական ընդդիմության հետագա մարզումը անիմաստ դարձավ Սիրիայում ՌԴ օդուժի գործողության պատճառով: Ռուսաստանի օգնությամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մնում է իշխանության գլուխ: Նշանակում էՙ սիրիական ընդդիմության վրա խաղագումար դնելը դառնում է անշահութաբեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ