RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-10-21 21:07:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1170, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՈՒՀՈՒՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ

«Հայփոստ» ՓԲԸ, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Համաշխարհային փոստային միությունը, որի անդամն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում խթանել աշխարհում նամակագրության դերը:

Այս տարի անց է կացվել 44-րդ նամակագրության միջազգային մրցույթը, որի թեման էրՙ «Այն աշխարհը, որտեղ ես կուզեի մեծանալ», որին մասնակցել են 9-15 տարեկան աշակերտները:

Մասնակցելով մրցույթին, Հայաստանի «Հայ կրթություն» կրթահամալիրի 8-րդ դասարանի աշակերտուհի Տաթեւ Բարսեղյանը արժանացավ միջազգային ժյուրիի հատուկ հավաստագրին:

Հոկտեմբերի 9-ին, փոստի միջազգային օրվա կապակցությամբ, Հայփոստի Նոր տեխնոլոգիաների զարգացման եւ ուսուցման կենտրոնում տեղի ունեցավ հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությունը: Հավաստագիրը Տաթեւին հանձնեց «Հայփոստ թրասթ մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Այս կապակցությամբ մարվեց եւ շրջանառության մեջ մտցվեց «Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշով բացիկը: Մարման արարողությանը մասնակցեց նաեւ շնորհալի աշակերտուհին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ