RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1230, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՀԱԼԵՊՈՒՄ ԱՐԱԲԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտ

Այս տարի ոչ միայն Հայաստանում, այլր ամբողջ աշխարհում լայնորեն նշվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը: Տարբեր երկրներում գումարվում են դրան նվիրված գիտաժողովներ, հրատարակվում գրքեր ու հոդվածներ, կանգնեցվում հուշարձաններ եւ այլն: Դրանցից անմասն չմնացին նաեւ արաբական երկրները: Հիշենք թեկուզ մայիս ամսին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գումարված արաբական տարբեր երկրների գիտնականների, հասարակական-քաղաքական գործիչների, հոգեւոր առաջնորդների համաժողովը, որը համարվեց կարեւոր իրադարձություն: Իսկ օրերս Հալեպում արաբերեն լույս տեսավ պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, արաբագիտական հայկական դպրոցի հիմնադիր, միջազգային մեծ ճանաչում ունեցող բազմավաստակ գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայերի ցեղասպանությունը արաբական պատմագրության քննական լույսի ներքո (Հայոց ցեղասպանության եւ արաբների կախաղան հանման հարյուրամյակի կապակցությամբ. 1915-2015թթ.)» մենագրական ուսումնասիրությունը: Աշխատությունը հայերենից արաբերեն է թարգմանել եւ հրատարակել այդ բնագավառում մեծավաստակ մտավորական Ալեքսանդր Քեշիշյանը: Հարկ է նշել, որ վերնագրի մեջ «արաբների կախաղան հանման» բառերը թարգմանչի հավելումն են, որն արվել է նկատի առնելով այն հանգամանքը, որ երիտթուրքերը ծրագրել էին ցեղասպանության ենթարկել նաեւ արաբներին, եւ երիտթուրքական եռապետության անդամ Ջեմալ փաշայի հրամանով, 1915-1916թթ. Դամասկասում, Հալեպում, Բեյրությում, Ալեյում եւ Երուսաղեմում կախաղան հանվեց արաբական քաղաքական-մտավորական էլիտան:

Պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանը հայտնի անուն է արաբական աշխարհում: Նա բազմիցս եղել է արաբական երկրներում, հանդիպումներ ունեցել Իրաքի, Սիրիայի, Լիբանանի նախագահների, Եգիպտոսի, Հորդանանի, Լիբիայի, Ալժիրի , Պաղեստինի բարձրաստիճան ղեկավարների, քաղաքական -հասարակական գործիչների , գիտնականների հետ, գիտական զեկւցումներով հանդես եկել արաբական երկրների տարբեր համալսարաններում, գիտական կենտրոններում եւ այլն: Նրա տասնայակ աշխատություններՙ մենագրություններ եւ հոդվածներ, արաբերեն հրատարակվել են Բեյրութում, Բաղդադում, Կահիրեում, Դամասկոսում, Հալեպում, Քուվեյթում եւ այլն, այդ թվում «Արաբական պետությունների պատմությունը (VIIդ.-2005թ.)» քառահատոր կոթողային աշխատությունը նույն Ալեքսանդր Քեշիշյանի թարգմանությամբ, որի նմանն անգամ իրենքՙարաբները չունեն: Պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանի գիտական ղեկավարությամբ արաբական երկրների մոտ մեկ տասնյակ գիտնականներ պաշտպանել են իրենց գիտական թեզերը եւ ստացել դոկտորի գիտական աստիճան:

Հաշվի առնելով Ա.Քեշիշյանի մեծ վաստակը հայ պատմաբանների աշխատությունները արաբերեն ներկայացնելու գործում, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը 2011թ. նրան պարգեւատրել է շնորհակալագրով, իսկ 2012թ. նա, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել «Մովսես Խորենացի» մեդալով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ