RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



ՀԱՄԱՌՈՏ

Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1233, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՄՈՒՏՔԸ ԴԱՆԱԿՈՎ` ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցած չորեքշաբթի օրը Երեւանում ԱՄՆ դեսպանատուն է ներխուժել մի 30-ամյա տղամարդ, որը դանակով զինված է եղել: Տղամարդը, ում ինքնությունը չի հայտարարվում, դեսպանատան տարածք է ներս մտել պարսպից եւ դանակը պահելով սեփական պարանոցին` սպառնացել է ինքնասպան լինել, եթե չհանդիպի ԱՄՆ դեսպանին:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ տղամարդը բերման է ենթարկվել եւ գործով տարվում է քննություն:

Հավելենք միայն, որ սկսվել է ԱՄՆ մեկնելու ու այնտեղ աշխատելու իրավունք տվող «գրին քարտ»-ի խաղարկությունը, որը ստանալու համար, սակայն, պետք չէ դանակով մուտք գործել դեսպանատուն, կամ հանդիպել դեսպանին: Ավելին, դանակով մուտքը ԱՄՆ դեսպանատուն խստիվ արգելվում է, եւ ոչ միայն ԱՄՆ դեսպանատուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ