RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1419, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԱՆԵԿԴՈՏ ՄԵՐԿԵԼԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցած շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը հյուրընկալվել էր Թուրքիայի նախագահին: Վերջինս տիկին Մերկելին ընդունել է իր նստավայրում, որտեղ երկու երկրների ղեկավարների համար տեղադրված են եղել ոսկեզօծ բազկաթոռներ: Մերկելը, ըստ ականատեսների, սկզբում ապշել է եւ մի քիչ վախեցած` հարցրել Էրդողանին. «Իսկ այստե՞ղ է մահացել Աթաթուրքը»: Էրդողանը պատասխանել է` ոչ, ամենայն հավանականությամբ Մերկելին չափից դուրս չվախեցնելու նպատակով: Ի դեպ, Մերկելը Թուրքիայում հայտարարել է, որ «Գերմանիան ամեն ինչ կանի Թուրքիայի մուտքը` ԵՄ արագացնելու համար», ինչը աննախադեպ հայտարարություն է, քանի որ Գերմանիան նախկինում երբեք կողմնակից չի եղել Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական Միությանը:

Ըստ ամենայնի Գերմանիայի կանցլերը Թուրքիայում կարգին վախեցել է` մի քանի րոպե թուրքական գահին նստելուց հետո, որի մասին որոշ թուրք սյունակագիրներ անեկդոտ են հորինել. «Ոսկեզօծ գահին նստած Էրդողանը նույնպիսի գահին նստած Մերկելին ասում է. «Մեզ երեք միլիարդ եվրո է պետք, ով Մերկել: Իսկ Մերկելն էլ պատասխանում է. բազկաթոռները ձուլեք, կեսը դուրս կգա, այ Էրդողան»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ