RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1223, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԽՈՍԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԺԽՏՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

ՊՐԱՀԱ - Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 21-ին Պրահայի Կարլի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Երեւանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Դասախոսության թեման էրՙ Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության պատմությունը եւ հիշողությունը»: Դասախոսությունը անցկացվում էր «Ցեղասպանագիտություն եւ զանգվածային բռնություններ» ուսումնական դասընթացի շրջանակներում, որի կազմակերպիչն է ֆակուլտետի դասախոս Շիմոն Կրբեցը:

Հայկ Դեմոյանը անգլերենով ներկայացրեց հայերի տեղահանության ու ցեղասպանության պատմությունը, երիտթուրքերի իրականացրած ոճրագործությունները, հետագա տարիներին Թուրքիայի պետության կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությունը: Նաեւ վերջում անդրադարձ կատարեց Պրահայում ծնված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ունեցած հսկայական ազդեցությանըՙ ոչ միայն հայկական հարցի տարածման, այլեւ հրեական Հոլոքոսթի տարիներին համակենտրոնացման ճամբարներում գոյատեւող մարդկանց համար:

Հաջորդըՙ «Արեւելքի սարսափները» գրքի հեղինակ Կարել Հանսան է, որ ականատեսի վկայություններ է տպագրել իր գրքում եւ կոչ արել եվրոպական երկրներին օգնել բզկտված հայ ժողովրդին: Իսկ վերջում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ներկայացրեց իր ղեկավարած հաստատության եւ չեխական Լիդիցեի հուշահամալիրի միջեւ իրականցվող համագործակցության մասին: Հիշեցնենք, որ հայկական կողմի աջակցությամբ այս տարի հունիսին Լիդիցեի հուշահամալիրում բացվել էր Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ մանուկներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

Դասախոսության ավարտին, որն ուղեկցվում էր նաեւ լուսանկարային տեսաշարի ցուցադրությամբ, Հայկ Դեմոյանը պատասխանեց ներկա ուսանողների հարցերին, այդ թվումՙ ադրբեջանցու, անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, պատմական ակնարկով բացատրելով խնդրի էությունը:

Խոսք գնաց նաեւ ասորիների եւ հույների ցեղասպանության մասին, երիտթուրքերի եւ ֆաշիստների գաղափարախոսությունների համեմատության, Թուրքիայում ապրող ծպտյալ հայության մասին:

Հայկ Դեմոյանն այցելեց նաեւ Լիդիցեի հուշահամալիր եւ հանդիպեց ղեկավարությանը, դիտեց նոր ցուցադրությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ