RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



ՌԱԿ-ԹՄՄ

Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1079, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ՌԱԿ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Նոյեմբերի 2-ին Ռամկավար Ազատական կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ Մ. Նահանգներից, Կանադայից, Լիբանանից, Իրաքից, Ֆրանսիայից, Հունաստանից եւ այլ վայրերից, բնականաբար նաեւ Հայաստանից, հավաքվել էին Երեւանի Հանրապետության փողոցի (նախկին Ալավերդյան) թիվ 47 շենքի դիմաց, անցուդարձ անող քաղաքացիների եւ օտարերկրյա զբոսաշրջիկների զարմացական հայացքի առաջ: ՌԱԿ Հանրապետական վարչության կենտրոնական գրասենյակի անվանակոչության արարողությունն էր: Այսուհետեւ գրասենյակը կոչվելու է «Նազար եւ Արտեմիս Նազարյան կենտրոն»ՙ ի պատիվ ազգային մեծ բարերար եւ բարեգործ Նազար Նազարյանի եւ իր տիկնոջՙ Արտեմիսի:

Առաջինը խոսեց ՌԱԿ Մ. Նահանգների Արեւելյան շրջանի վարչության ատենապետ, հայտնի մտավորական եւ հրապարակախոս Երվանդ Ազատյանը: Որպես երկար տարիների գործակից եւ բարեկամ Նազար Նազարյանինՙ ՀԲԸՄիության մեջ նրա բարձրաստիճան գործունեության շրջանակներում թե այլապես, Ե. Ազատյանը հակիրճ ներկայացրեց նրա բազում նվիրատվությունները ՀԲԸՄ-ին, Մայր աթոռ Սբ. Էջմիածնին եւ Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաեւ ՌԱԿ-ին, որին երկար տարիներ նա եղել է սերտագույն գործակից եւ աջակից, ինչպես իր եղբայրները, ինչպես նաեւ կողակիցըՙ տիկին Արտեմիսը, որը ռամկավար ընտանիքից է: Հետեւաբար պատահական չէ, որ տեր եւ տիկին Նազարյանները ընդառաջելով ներկայացված խնդրանքին, եւս մեկ անգամ աջակցում ենՙ այս անգամ ՌԱԿ Երեւանի գրասենյակի հիմնանորոգման գործին:

Խոսք առավ նաեւ ՌԱԿ Մ. Նահանգների ամենաաշխույժ շրջանակը հանդիսացող Նյու Յորք-Նյու Ջերսիի ատենապետ Հակոբ Վարդիվառյանը, որ նույնպես տարիների սերտ հարաբերությունների մեջ է պրն Նազարյանի հետ: Երախտագիտություն հայտնելով այս նոր աջակցության համար, Հ. Վարդիվառյանը դիտել տվեց, որ քաղաքական-հասարակական իմաստով Երեւանի ամենադիտարժան վայրում է գտնվում ՌԱԿ-իՙ այժմ վերանորոգվող գրասենյակը, որի հարեւանությամբ են գտնվում «Բարգավաճ Հայաստան», ՍԴՀնչակյան, ՀՅԴաշնակցություն եւ Հանրապետական կուսացկությունների կենտրոնական գրասենյակները, ինչպես նաեւ քիչ անդինՙ ՀԲԸՄիության կենտրոնական շենքը, որը կառուցվել է պրն Ն. Նազարյանի բարերարությամբ եւ կրում է նրա անունը:

Այնուհետեւ, ներկաների ծափահարությունների ներքո Ե. Ազատյանը, Հ. Վարդիվառյանը եւ Հ. Ավետիքյանը քողազերծեցին ցուցանակը ու կտրեցին կարմիր ժապավենը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ