RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015



Տեղադրվել է` 2015-11-06 00:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1252, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԿԱՐԲԻ ԳՅՈՒՂԻ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ

Ընդունվում են ԹՄՄ մրցանակաբաշխության հայտերը

Հայաստանում եւ Արցախում Վահան Թեքեյանի անվան 5 դպրոց է գործում: Թեքեյան մշակութային միությունն էլ արդեն 15 տարի է ուշադրության կենտրոնում է պահում Երեւանում, Կարբիում, Ստեփանավանում, Գյումրիում եւ Բերձորում գործող այդ դպրոցների խնդիրներն ու դրանք լուծելուն զուգահեռ նաեւ աջակցում եւ խրախուսում դպրոցների անձնակազմին:

Դեռեւս 2000թ-ից մեկնարկած «Ուսուցիչ մը հովանավորե» ծրագիրն այսօր էլ արդիական եւ սպասված է: Նախորդ տարիների օրինակով այս տարի էլ Թեքեյան մշակութային միության անդամները ծրագրի շրջանակներում այցելեցին Երեւանի եւ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վ. Թեքեյանի անունը կրող դպրոցներ: Հիշյալ ծրագրով Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան մշակութային միության հանգանակությունների շնորհիվ Հայաստանում եւ Արցախում գործող Թեքեյանի անվան դպրոցների մանկավարժներն ու դպրոցների օժանդակ աշխատողներն ստանում են նվիրատվություն: Ծրագիրն ամենամյա է, եւ որպես կանոն նվիրատվությանը մասնակցում են Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան միության անդամները, համակիրները:

Դպրոց այցելությունից հետո արդեն Թեքեյան կենտրոնում մեկնարկեց ամենամյա մրցանակաբաշխության հայտերի ընդունումը, որի անցկացման մասին «Ազգ»ը գրել էր նախորդ համարում: Մրցանակաբաշխությունը կայանալու է դեկտեմբերին, հայտերն ընդունվում են 4 անվանակարգերում: Մրցանակները կշնորհվեն գրականության, երաժշտության, կերպարվեստի եւ մանկապատանեկան ստեղծագործություններ անվանակարգերում:

Ըստ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, սփյուռքահայ գրական-մշակութային գործիչ, գրականագետ Երվանդ Ազատյանի` արդեն ավանդական դարձած ամենամյա մրցանակաբաշխությունը նոր լիցք ու ոգեւորություն է հաղորդում Հայաստանում եւ Սփյուռքում ստեղծագործող հայ արվեստագետներին: Հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 3-ը, իսկ աշխատանքներն ամփոփելու եւ արդյունքները որոշելու են համապատասխան հանձնաժողովները: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կարժանանա 2000 դոլար պարգեւի: Կարեւոր պայմանն այն է, որ ստեղծագործությունը հրատարակված, ստեղծված կամ կատարված լինի այս տարվա ընթացքում: Գրողների պարագայում նաեւ շատ կարեւոր է, որ հեղինակը լինի Հայաստանի գրողների միության անդամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 06-11-2015

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ